Մայքլ Ջեքսոնի միակ դուստրը՝ Պերիս Ջեքսոնը, ինքնասպանության փորձ կատարելուց հետո գտնվում է հիվանդանոցում։ Այդ մասին հայտնում է Ջեքսոնների ընտանիքի ներկայացուցիչը։
Նրա տատիկի փաստաբանը հայտնել է, որ 15-ամյա աղջկա վիճակը նորմալ է։ Շտապօգնության ծառայությունները հաստատել են, որ Լոս Անջելեսի այն թաղամասից, որտեղ ապրում ղ Պերիս Ջեքսոնը, հնչել է թմրանյութային թունավորման վերաբերյալ զանգ։ Վերջիններս, սակայն, չեն նշել հիվանդի անունը։