Պրահայի իշխանությունները սկսել են քաղաքի որոշ շրջանների բնակչության տարհանումը։ Պատճառը Վլտավա գետի ջրի մակարդակի կտրուկ բարձրացումն է։ Քաղաքում հայտարարված է ջրհեղեղի 3-րդ աստիճանի վտանգ։ Ներկա պահին մեկ վայրկյանում գետով հոսում է 1510 խմ ջուր։ Տեղի իշխանությունները կոչ են անում բնակիչներին և զբոսաշրջիկներին երկուշաբթի ձեռնպահ մնալ Պրահա այցելելուց։
Ջրհեղեղից արդեն մեկ մարդ մահացել է, երեքը համարվում են անհետ կորած։