ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Եթե շատ ազգերի համար անկախության հռչակումը քաղաքական ակտ է, ապա մեզ համար ծանր երկունք է»

«Եթե շատ ազգերի համար անկախության հռչակումը քաղաքական ակտ է, ապա մեզ համար ծանր երկունք է»
28.05.2013 | 16:45

Այսօր Սարդարապատի հուշահամալիրում, որտեղ ըստ ավանդույթի տեղի ունեցավ Հայաստանի Առաջին Հանրապետությանը նվիրված տոնակատարություն, ներկա էր նաև ՀՀ գերագույն գլխավոր հրամանատար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Իր ելույթում, շնորհավորելով հայ ժողովրդին մայիսյան հաղթանակների, մասնավորապես անկախության տոնի կապակցությամբ, ասել է. «Եթե շատ ազգերի համար անկախության հռչակումը քաղաքական ակտ է, և նույնիսկ հանդիսավոր արարողություն, ապա մեզ համար ծանր երկունք է։ Մենք չգիտեինք, որ մայիսյան հաղթանակներից մեկ-երկու օր անց անկախություն էինք կերտելու, որը կերտում էինք ուղղակի մարտի դաշտում»:

ՀՀ նախագահը նշել է, որ 1918 թվականի մայիսի 28-ը հայերի ֆիզիկական փրկության և քաղաքական վերածննդի արձանագրումն էր:
«Այսօր հայ զինվորի խրոխտ ոգին ու քայլերը լավագույն ապացույցն են մեր լինելու և հաղթելու բանաձևի համար։ Սևակն ասում էր՝ «սերունդներ, դուք ձեզ ճանաչե՛ք Սարդարապատից»։ Կարևոր պատգամ է, որ մեզ թողել են։ Եղե՛ք միասնական, եղե՛ք պետականորեն կազմակերպված, ապավինե՛ք սեփական ուժերին։ Այս պարագայում մենք ի զորու ենք ոչ միայն վերականգնել պետականությունը, այլ այն տանել դեպի լուրջ բարձունքներ։ Այսօր մենք այստեղ կանգնած ենք բաց ճակատով, որպես ազատ և անկախ պետության հպարտ քաղաքացիներ։ Շնորհավորում եմ այս փառահեղ տոնի կապակցությամբ։ Մեր ժողովրդին` հաջողություններ, իսկ մեր երկրին` խաղաղություն և վերելք։ Փառք մայիսյան հերոսամարտը կերտած հայ ժողովրդին, փառք Հայաստանի Հանրապետությանը, փառք ՀՀ զինված ուժերին»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1724

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ