ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Այս փնթի իշխանությունները ոչ միայն մեր այսօրն են վաճառել, այլ վաղվա օրը»

«Այս փնթի իշխանությունները ոչ միայն մեր այսօրն են վաճառել, այլ վաղվա օրը»
01.05.2013 | 16:18

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ, այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսելով Թուրքիայում կայացած համագումարի մասին, որտեղ իր մասնակցությամբ քննարկվել են Հարավ-կովկասյան երկրների խնդիրները, ասաց, որ Հայաստանը Գիքորի կարգավիճակում է հայտնվել` դուրս է մնացել տարածաշրջանին վերաբերվող բոլոր ծրագրերից:

«Նավթային, գազային, ճանապարհային, երկաթուղու գծերը շրջանցում են Հայաստանը. մենք Գիքորի նման այս ծրագրում չկանք: Սա մեր իշխանությունների անխելք քաղաքականության արդյունքն է`անհեռակա, անհաշվարկ, անպատասխանատու, որն, ընդ որում ուղղելու չէ: Այս փնթի իշխանությունները ոչ միայն մեր այսօրն են վաճառել, այլ վաղվա օրը»,-ասաց պարոն Մանուկյանը:
«Ես նկատեցի, որ այլ երկրների իշխանությունները հիասթափված են Ադրբեջանից և Հայաստանից»,-շարունակեց բանախոսը,
արձանագրելով, որ որքան խնդիրներ ունենք երկրի ներսում, այնքան թույլ ենք միջազգային ասպարեզում:
Արամ Մանուկյանը խոսեց նաև Հայաստանում լայն թափ ստացած արտագաղթի մասին, հիշեցնելով, որ արտագաղթ եղել է1990-ականներին`
պատերազմի, սոցիալական դժվարությունների ու ծանր պայմանների հետևանքով, երբ մութ էր, և ցուրտ. «Բայց հենց այդ ժամանակ եղան մեր հաղթանակները: Հիմա մոտիվացիան այլ է`գնում են անգամ հարուստները...Այն, ինչ տեսա Վրաստանի սահմանում, ահավոր էր: 300-400 երիտասարդ տղամարդ արտագաղթում էին Հայաստանից: Սա սոցիալակա արտագաղթ չէ, այլ արտագաղթ անհուսությունից:Արտագաղթն ավելացավ ապրիլի 9-ի երդմնակալությունից և ընտրությունից հետո:Իհարկե մեծ մասը գնում է արտագնա աշխատանքի»:
Նրա դիտարկմամբ շուտով Հայաստանը կլինի հողատարածք: «Եթե այսպես շարունակվի, մենք կլինենք Մոլդավայի վիճակում, որտեղ ժամը 10-ից հետո տրանսպորտ չկա, ռեստորանները փակ են, մարդ չկա քաղաքի կենտրոնում»:
«Պետք է կարողանալ իշխանությունը վերցնել ՀՀԿ-ի ձեռքից: Եթե ընտրություններում մենք վերցնենք իշխանությունը ՀՀԿ-ից, ապա արագ կհասնենք իշխանափոխության»,-կարծում է Ա. Մանուկյանը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2276

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ