Բաթումում տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Ըստ լրատվամիջոցների՝ հանդիպումներում նախատեսվում է քննարկել ռազմական համատեղ համագործակցության նոր հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։               
 

Հզոր պայթյուն՝ Դամասկոսում

Հզոր պայթյուն՝ Դամասկոսում
21.02.2013 | 18:07

Դամասկոսի կենտրոնում հզոր պայթյուն է որոտացել։ Ավելի քան 20 մարդ զոհվել է, տասնյակ մարդիկ՝ վիրավորվել։ Նախնական տվյալներով պայթուցիկը գտնվում էր ավտոմեքենայում։ Միջադեպը տեղի է ունեցել կառավարող Բաաս կուսակցության գրասենյակի մոտ։
Այսօր Սիրիայի մայրաքաղաքում որոտացել է ևս երկու պայթյուն։ Դամասկոստ մատույցներում շարունակվում են արյունահեղ մարտերը կառավարական զորքերի և ընդդիմության ուժերի միջև։

Դիտվել է՝ 1937

Մեկնաբանություններ