Բաթումում տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Ըստ լրատվամիջոցների՝ հանդիպումներում նախատեսվում է քննարկել ռազմական համատեղ համագործակցության նոր հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։               
 

Հանցագործ վարորդին փնտրում են ոստիկանները

Հանցագործ վարորդին փնտրում են ոստիկանները
10.10.2012 | 13:19

Հոկտեմբերի 10-ի գիշերը Մոսկվայում ավտովթարից զոհվել է հանրաճանաչ ռուս դերասանուհի Մարինա Գոլուբը։

Cadillac-ի վարորդը, ում ինքնությունը պարզվում է, մեծ արագությամբ անցել է կարմիր լույսի տակով ու հարվածել կանգնած Hyndai մակնիշի ավտոմեքենային, որում նստած է եղել Գոլուբը։ Վթարի զոհ է դարձել նաև մեքենայի վարորդը, ում ինքնությունը ճշտվում է։
ՌԴ վաստակավոր արտիստուհի Մարինա Գոլուբն աշխատում էր Չեխովի անվան ԾղԸՁ-ում, նկարահանվում ֆիլմերում և սերիալներում, վարում հեռուստահաղորդումներ։

Դիտվել է՝ 2705

Մեկնաբանություններ