Երեկ վարչապետ Սերժ Սարգսյանը կառավարության, որի անդամների կեսից ավելին դեռ պաշտոնակատար է, առաջին նիստն անցկացրեց` օրակարգում 20 հարց ունենալով: Նիստը սկսվեց ոչ թե 11-ին, այլ 17-ին: Դրսում անձրև էր, ու աղմկում էին ցուցարարները:
Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ՝ պարզելու Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում ապրիլի 17-ի ուշ երեկոյան զանգվածային անկարգությունների անմիջական մասնակիցների ինքնությունը։ Երեք անձ ձերբակալվել է։
«Ոստիկանության հայտարարությունները, թե հավաքի կազմակերպիչներն իրենց սադրիչ վարքագծով հավաքի մասնակիցներին ուղղորդում են տարբեր հակաիրավական գործողությունների, չի համապատասխանում իրականությանը»` հայտարարել են «Իմ քայլը» և «Մերժիր Սերժիր» քաղաքացիական նախաձեռնությունները։
Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել կառավարության շենքի դիմաց: «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ ցուցարարները կառավարության շենքի դիմաց են:
2018 թվականի ապրիլի 13-18-ն ընկած ժամանակահատվածում հանրային հավաք և երթ անցկացնելու համար Նիկոլ Փաշինյանը և Վահագն Հովակիմյանը գրավոր իրազեկումներ են ներկայացրել Երևանի քաղաքապետարան, որոնց հիման վրա կայացվել են համապատասխան որոշումներ, սակայն հավաքը և երթը անցկացվել են իրազեկման պահանջների, այդ թվում՝ որոշումներում նշված սահմանափակումների խախտմամբ (հավաքները և երթերը անցկացվել են այլ վայերում և փողոցներով):
Մայրաքաղաքում օրենքով սահմանված կարգի խախտմամբ իրականացվող երթերի և հավաքների մեկնարկի օրից` 2018-ի ապրիլի 13-ից, դրանց կազմակերպիչների և մասնակցների գործողությունները հանգեցրել են հազարավոր քաղաքացիների ազատ տեղաշարժի սահմանադրական իրավունքի, մի շարք հիմնարկների բնականոն գործունեության խաթարմանը` ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Ոստիկանությանը ներկայացվել է բաժիններում անչափահասներին առանց հիմքերի պահելու անթույլատրելիության և նրանց անհապաղ ազատ արձակելու պահանջ, հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։
Ոստիկանության Երևանի վարչության տարբեր ստորաբաժանումներ է բերվել 84 անձ` ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: