-
03.04.2013|
14:01
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների 100 կիլոգրամանոց ռումբ է հայտնաբերվել Բեռլինի Կենտրոնական երկաթուղային կայարանի մերձակայքում: Առայժմ երկու ժամով դադարեցվել է հյուսիսային ուղղությամբ գնացքների երթևեկը:
-
03.04.2013|
13:59
Մալազիայի վարչապետ Մոհամեդ Նաջիբ Ռազակը պետական հեռուստատեսությամն հայտարարել է երկրի խորհրդարանի լուծարման մասին, որին իր համաձայնությունն է տվել Մալազիայի թագավորը: Երկու շաբաթվա նախընտրական քարոզչությունից հետո ընտրությունները կկայանան ապրիլի վերջին:
-
03.04.2013|
13:58
Եվրոպայի ամենափոքր պետություններից մեկը` Մոնակոն, որ ունի 2 քառակուսի կիլոմետր տարածք, մտադիր է արհեստական թերակղզի կառուցել Միջերկրական ծովում` ընդլայնելու իր պետական սահմանները:
-
03.04.2013|
13:54
«Անձնական նամակները հրապարակման ենթակա չեն»` BBC-ի փոխանցմամբ ասել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը:
-
03.04.2013|
13:53
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այս շաբաթ տարածաշրջանային այցով նորից կլինի Անկարայում, նախատեսվում է հանդիպում արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլու հետ: Այցի ընթացքում կքննարկվեն Միջին Արևելքում խաղաղության հաստատմանը, թուրք-իսրայելական հարաբերություններին, Սիրիային, Իրաքին, Կիպրոսին վերաբերող հարցեր:
-
03.04.2013|
13:52
Եվրամիության փոխնախագահ Քեթրին Էշթոնը ապրիլի 3-ին երկօրյա այցով ժամանում է Անկարա, նախատեսված են հանդիպումներ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլու հետ: Քննարկման թեմա ԵՄ-Թուրքիա հարաբերություններն են:
-
03.04.2013|
13:49
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բաքվում հանդիպել են նախագահ Իլհամ Ալիևին, հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններին ընթացքին ու հեռանկարին վերաբերող հարցեր:
-
03.04.2013|
10:52
Սերբիայի և Կոսովոյի կառավարական պատվիրակությունները Բրյուսելում անցկացված բանակցությունների արդյունքում չկարողացան հասնել հարաբերությունների կարգավորման։ Սերբիայի վարչապետ Իվիցա Դաչիչը, Կոսովոյի կառավարության ղեկավար Հաշիմ Տաչին և Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Քեթրին Էշթոնն անցկացրել են մի շարք երկկողմ և բազմակողմ հանդիպումներ։
-
03.04.2013|
10:45
Կորեական թերակղզում իրավիճակը շատ հեռուն է գնացել։ Երեկ այդ մասին հայտարարել է պաշտոնական այցով Անդորայում գտնվող ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը։ «Ծանրագույն այս վիճակում իրադարձությունների զարգացման միակ հնարավոր տարբերակը ԿԺԴՀ-ի հետ բանակցություններն են»,- ընդգծել է ՄԱԿ-ի ղեկավարը։
-
03.04.2013|
10:42
Կիպրոսի ֆինանսների նոր նախարար է նշանակվել Հարիս Գեորգիադիսը։ Այդ մասին հայտնել է երկրի նախագահի վարչակազմը։ Մինչ նշանակումը ֆինանսների նախարարը զբաղեցնում էր աշխատանքի նախարարի պաշտոնը։