-
07.12.2020|
22:59
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսով քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Դոնբասում: Նրանք պատրաստակամություն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հետագա համագործակցության համար:
-
07.12.2020|
22:57
Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի գնահատող առաքելությունը տարածաշրջան կմեկնի դեկտեմբերի կեսին՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
-
07.12.2020|
22:55
Դեկտեմբերի 7-ին Թուրքիայի Միջերկրածովյան համալսարանում Միջերկրական ծովի արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ համաժողովին մասնակցել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն` խոսելով մի շարք տարածաշրջանային հարցերից:
-
07.12.2020|
22:54
Մոսկվան կողջունի Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցմանն ուղղված ցանկացած քայլերի ձեռնարկումը, այդ թվում՝ անմիջական շփումները Բաքվի և Երևանի միջև՝ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
-
07.12.2020|
22:53
Դեկտեմբերի 6-ին Մոսկվայում ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։ Կողմերն անդրադարձան ՀԱՊԿ քարտուղարության գործունեությանը, Կազմակերպության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակի:
-
07.12.2020|
22:52
Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմքում ընկած է Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցը: Հայաստանը գործել է և շարունակում է գործել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման տեսակետից՝ հայտարարել է ԱԳ նախարար Արա Այվազյանը:
-
07.12.2020|
22:51
Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ կարող են սկսվել տարածաշրջանում իրավիճակի կայունացումից հետո, հայտարարել է ԱԳ նախարար Արա Այվազյանը՝ Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում:
-
07.12.2020|
22:50
Թուրքիան պետք է դուրս բերի իր զինված անձնակազմը տարածաշրջանից, հայտարարել է ԱԳ նախարար Արա Այվազյանը՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ասուլիսում:
-
07.12.2020|
22:45
Ղարաբաղյան պատերազմի ժամանակ անհետ կորած զինծառայողների որոնման, գերիների և զոհերի մարմինների փոխանակման հարցը շատ զգայուն է և պահանջում է շուտափույթ լուծումա ասել է ԱԳ նախարար Արա Այվազյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը:
-
07.12.2020|
22:44
ԱԳ նախարար Արա Այվազյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններում շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին՝ Ղարաբաղում կրակը դադարեցնելու ուղղությամբ մեծ ներդրման և ջանքերի համար: