«Հայաստանի պաշտպանության նախարարությունում Միացյալ Նահանգների բանակի ներկայացուցչի նշանակմամբ Վաշինգտոնը մտադիր է աջակցել Երևանին անվտանգության ոլորտի կառավարման բարելավման հարցում, ինչն էլ, իր հերթին, կնպաստի հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը»,- «Արմենպրեսի» հարցմանն ի պատասխան իրազեկել է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանությունը, հստակեցնելով, որ քաղաքացիական խորհրդատուի ընտրությունն արդեն կատարված է, և այս տարի նա աշխատանքի կանցնի։               
 

Բլինքենն Արարատին հանձնարարել է արցախցիների համար տներ կառուցել

Բլինքենն Արարատին հանձնարարել է  արցախցիների համար տներ կառուցել
15.07.2023 | 17:14

Նոր ինձ հավաստի աղբյուրը փոխանցեց, որ Նյու Յորքում կայացած Բլինքեն-Արարատ հանդիպման ժամանակ, Բլինքենն Արարատին հանձնարարել է արցախցիների համար տներ կառուցել:

Ասել է` արդեն որոշել են արցախցիներին տեղահան անել:

Ա'յ, թե ինչի համար է Հայաստանում պետական հովանու ներքո մոտ 60 000 ք.մ. բնակ. շինարարություն կատարվում:

Արթուր ԹՈՎՄԱՍՅԱՆ

Դիտվել է՝ 4182

Մեկնաբանություններ