Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Հիմա էլ որոշել են սեռափոխել Աստծուն

Հիմա էլ որոշել են սեռափոխել Աստծուն
11.07.2023 | 08:18

Անգլիացիք պղծեցին, ավերեցին ու թալանեցին ողջ աշխարհը, քանդեցին, բարոյալքեցին այն ամենը, ինչ հնարավոր է ու հնարավոր չէ, վերացրին ազգեր ու պետություներ, հիմա էլ որոշել են սեռափոխել Աստծուն: Այսպես, դրանց եկեղեցու երրորդ դեմքը՝ թագավոր Կարլից ու Քենթրբերիի արքեպիսկոպոսից հետո, Յորքի արքեպիսկոպոսն առաջարկում է «Հայր Մեր»-ը փոխել և ավելի պրոգրեսիվ դարձնել:

Սա ասում է, որ աղոթքը ինկլյուզիվ չէ, մանկությունում հայրիկների կողմից ծեծ կերած տղաների մոտ կարող է բացասական ասոցիացիաներ առաջացնել, բացի այդ, ասում է սույն արքեպիսկոպոսը, պետք է աղոթքը համահունչ լինի տրանսգենդերային և ֆեմինիստական օրակարգին…

Դե՜, հին հայ ժողովուրդ, շարունակիր քո եվրաինտեգրումը, եվրարժեքների ներմուծումը, բայց ամենակարևորը՝ անգլոսաքսերի ֆիլիալ լինելը:

Ամե՜ն…

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5559

Մեկնաբանություններ