ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Թուրքիայում 18 տարում ամենամեծ ներդրումները

Թուրքիայում 18 տարում ամենամեծ ներդրումները
05.12.2020 | 00:00

Թուրքիայի առևտրի նախարարությունը տվյալներ է հրապարակել օտարերկրյա ներդրումների ծավալների մասին։ Նախարարությունը փորձել է առանձին փուլերով ներկայացնել մինչև իշխող կուսակցության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնավարումը տնտեսությունում արձանագրված ոչ շոշափելի արդյունքները և նրա իշխանության տարիներին տնտեսական «նշանակալից զարգացումները», փոխանցում է Ermenihaber-ը։
Թուրքիայում 1984-2002-ին օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմում էին 14․6 մլրդ դոլար, 2003-2019-ին՝ 217,5 մլրդ դոլարի։


2002-ից ամենամեծ ներդրում կատարած երկիրը Նիդերլանդներն է (26 մլրդ դոլար), հաջորդում է ԱՄՆ-ն՝ 12 մլրդ 851 մլն դոլար ծավալով։ Վերջին 18 տարիներին ամենամեծ ներդրում կատարած երրորդ երկիրը Անգլիան է (11 մլրդ 651 մլն դոլար), չորրորդը՝ Գերմանիան՝ 10 մլրդ 629 մլն դոլար, հինգերորդը՝ Ավստրիան՝ 10 մլրդ 165 մլն, վեցերորդը՝ Լյուքսեմբուրգը (9 մլրդ 821), Ֆրանսիան՝ իններորդը՝ 7 մլրդ 528 մլն դոլար ծավալով։ Էրդողանի պաշտոնավարման ընթացքում Թուրքիայում զգալի ներդրումներ են կատարել Հունաստանը (11-րդն է), Ռուսաստանը (12-րդ), Կատարը (17-րդ), Սաուդյան Արաբիան (18-րդ), Բելգիան, Ադրբեջանը, ԱՄԷ-ն, Շվեյցարիան, Ճապոնիան, Քուվեյթը և Լիբանանը։

Դիտվել է՝ 8860

Մեկնաբանություններ