ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Կրեմլում հայտարարել են, որ Ղարաբաղում չկա «գլխավոր»

Կրեմլում հայտարարել են, որ Ղարաբաղում չկա «գլխավոր»
04.12.2020 | 23:41

Ղարաբաղում չկա գլխավոր, կան երկու հակամարտող կողմեր և համաձայնագիր Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև, ռուսական կողմը համաձայնեցնում է իր գործողությունները երկու կողմի հետ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Այնտեղ չկա գլխավոր: Կա երկու հակամարտող կողմ՝ Հայաստանն ու Ադրբեջանը: Նրանք կողմեր են, որոնք ռուսական կողմի հետ միասին ստորագրել են Պուտինի, Փաշինյանի ու Ալիևի հայտնի հայտարարությունը: Եվ հայտարարության դրույթների համաձայն՝ Ռուսաստանի ռազմական, Ռուսաստանի մարդասիրական առաքելությունը, որը բաղկացած է ոչ միայն զինվորականներից, իրենց գործողությունները համակարգում են ինչպես ադրբեջանցիների, այնպես էլ հայերի հետ», - ասել է Պեսկովը՝ նշելով, թե ում հետ են համակարգում Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործողությունները և ով է այժմ «գլխավորը» այնտեղ:

Դիտվել է՝ 1668

Մեկնաբանություններ