ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հեյկո Մաաս. Անհրաժեշտ է բարձրացնել ԵԱՀԿ դերը ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում

Հեյկո Մաաս. Անհրաժեշտ է բարձրացնել ԵԱՀԿ դերը ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում
04.12.2020 | 23:15

Անհրաժեշտ է բարձրացնել ԵԱՀԿ դերակատարությունը ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում՝ հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Հեյկո Մաասը ԵԱՀԿ ԱԳ նախարարների գագաթաժողովում։

«Մենք նախկինի նման կարծում ենք, և փոխանցել ենք այս ուղերձը նաև Մոսկվային, որ անհրաժեշտ է օգտագործել Մինսկի խումբը՝ այս հակամարտության տևական կարգավորումը գտնելու համար։ Երկօրյա գագաթաժողովում բոլորն են հայտարարել ԵԱՀԿ դերը բարձրացնելու պատրաստակամության մասին», - հավելել է Մաասը։

Դիտվել է՝ 1270

Մեկնաբանություններ