ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Տեղեկացրեք Վ.Սոլովյովին, որ…

Տեղեկացրեք Վ.Սոլովյովին, որ…
03.12.2020 | 14:01

Վլադիմիր Սոլովյովը իր հաղորդման մեջ ցույց է տալիս կադրեր, թե ինչպես ադրբեջանական զինվորները ստորացնելով տանում են հայ ծերունուն: Սոլովյովը հնարավոր է տեղյակ չէր, որ այդ ծերունին Ջոնիկ պապիկն է, ով 1988-ի փետրվարին երիտասարդ էր ու կարողացավ փրկվել Սումգայիթի ջարդերից, իսկ 2020-ին` 32 տարի հետո, ցեղասպան Բաքուն հետամուտ եղավ ու գտավ նրան Շուշիում և այստեղ հաշվեհարդար տեսավ: Ցեղասպանը հետևողական է, ու ամբողջացնում է թե Սումգայիթի ջարդերը, թե Բաքվի ջարդերը արդեն Շուշիիում:
Այդպես է Բաքվին հրահանգել դրա հովանավոր ցեղասպան Անկարան այս պատերազմի օրերին: Այդ խնդիրը լուծելու համար է Թուրքիան իր աջակից անգլոսաքսերի հովանու ներքո 1918-ին ստեղծել Ադրբեջանը:

Եվ հայերը կրկին միայնակ են ցեղասպանի առաջ այնպես, ինչպես մի դար առաջ էր:


Մարիամ Ավագյան
Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող

Դիտվել է՝ 4693

Մեկնաբանություններ