ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Մոլդովայի ընտրյալ նախագահն անհրաժեշտ է համարում Մերձդնեստրից ռուսական զորքի դուրսբերումը

Մոլդովայի ընտրյալ նախագահն անհրաժեշտ է համարում Մերձդնեստրից ռուսական զորքի դուրսբերումը
30.11.2020 | 22:36

Մոլդովայի ընտրյալ նախագահ Մայա Սանդուն պնդել է ռուսական զորքը ինքնահռչակ Մերձդնեստրից դուրս բերելու անհրաժեշտությունը։ Քիշնևում ասուլիսում Սանդուն ասել է, թե մտադիր է Ռուսաստանի հետ այդ հարցով երկխոսություն սկսել։ Եվրոպամետ ընդդիմադիր կուսակցության թեկնածու Մայա Սանդուն գտնում է, որ ռուսական խաղաղապահներին կարող է փոխարինել ԵԱՀԿ-ի քաղաքացիական առաքելությունը, քանի որ զինված հակամարտության վերսկսվելու վտանգ չկա։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Սանդուի պնդումները, հայտարարել է, որ Մերձդնեստրում ստատուս քվոյի փոփոխությունը կարող է հանգեցնել «լուրջ անկայունության»։

Մերձդնեստրը, որտեղ գերիշխում է ռուսալեզու բնակչությունը, Մոլդովայից միակողմանիորեն անջատվել և անկախություն է հռչակել 1990-ին: Միջազգային հանրությունը այդ տարածքը համարում է Մոլդովայի մաս: Ռուսաստանը Մերձդնեստրում իր ռազմական ներկայությունը բացատրում է «խաղաղություն հաստատելու անհրաժեշտությամբ»:

Դիտվել է՝ 612

Մեկնաբանություններ