ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Ազնավուր» հիմնադրամը մարդասիրական օգնություն է ուղարկում Հայաստան

«Ազնավուր» հիմնադրամը մարդասիրական օգնություն է ուղարկում Հայաստան
26.11.2020 | 14:36

«Ազնավուր» հիմնադրամի և գործընկերների միջոցով Ֆրանսիայում և Շվեյցարիայում հավաքվել է 35 տոննա մարդասիրական օգնություն՝ Հայաստան ուղարկելու համար: «Ազնավուր» հիմնադրամը տեղեկացնում է, որ այս օգնության մի մասը կուղարկվի նոյեմբերի 27-ին՝ Ֆրանսիայի կառավարության վարձակալած ինքնաթիռով՝ որպես Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարած մարդասիրական աջակցության մաս: «Հայաստանը միշտ էլ առանձնահատուկ տեղ է զբաղեցրել Շառլ Ազնավուրի սրտում: Նա դարձել է Գյումրիում երկրաշարժը վերապրածների խորհրդանիշը՝ մշտապես լինելով հայ ժողովրդի կողքին, և՛ ամենաերջանիկ, և՛ տխուր պահերին: «Ազնավուր» հիմնադրամը շարունակում է կյանքի կոչել արտիստի մարդասիրական առաքելությունն ու տեսլականը. մենք նույնպես այս դժվարին ժամանակներում կանգնած ենք հայ ժողովրդի կողքին: Իր ընկերների և գործընկերների ջանքերի շնորհիվ հիմնադրամը հավաքել է 35 տոննա մարդասիրական օգնություն, որը Ֆրանսիայի նախագահի և կառավարության աջակցությամբ կուղարկվի Հայաստան»,- նշել է «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր, հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը։


«Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Կրիստինա Ազնավուրը նույնպես կմեկնի Հայաստան՝ հիմնադրամի թիմի հետ կանոնակարգելու օգնության բաշխման գործընթացը: Ֆրանսիայում և Շվեյցարիայում բազմաթիվ կազմակերպություններ, հարյուր կամավորներ մասնակցել են մարդասիրական այս լայնածավալ օգնության հավաքագրմանը: «Ազնավուր» հիմնադրամը, հավատարիմ մնալով իր հիմնադրի տեսլականին, շարունակում է Հայաստանին իր աջակցությունը: Պատերազմի առաջին իսկ օրվանից ապագա «Ազնավուր» կենտրոնի տարածքը ծառայում է որպես օգնության բաշխման միասնական շտաբ, որտեղից «ՎԻՎԱ. բժիշկներ և կամավորներ՝ հանուն Հայաստանի» հիմնադրամի գործընկերների հետ աջակցություն է ցուցաբերվում հիվանդանոցներին ու բժիշկներին: Ոլորտին ուղղված աջակցության շրջանակներում ձեռք է բերվել նաև շտապօգնության մեքենա՝ կահավորելով անհրաժեշտ սարքավորումներով ու պարագաներով։


«Միաժամանակ համագործակցում ենք Առողջապահության, Պաշտպանության, Արտակարգ իրավիճակների նախարարությունների և այլ գերատեսչությունների հետ Հայաստանում և Արցախում՝ փորձելով արագ արձագանքել ոլորտներում առաջացող կարիքներին: Սերտորեն համագործակցում ենք նաև սփյուռքի կազմակերպությունների հետ՝ աջակցելով հումանիտար օգնության հավաքագրմանն արտերկրում և համակարգելով ՀՀ տեղափոխման աշխատանքները։ Մասնավորապես, ի հավելումն նոյեմբերի վերջին և դեկտեմբերի սկզբին ուղարկվելիք 35 տոննա բեռին, մենք արդեն իսկ օգնել ենք Ֆրանսիայից և այլ երկրներից Հայաստան տեղափոխել մի քանի տասնյակ տոննա դեղորայք և այլ անհրաժեշտ պարագաներ։ Այս ընթացքում սննդով և հիգիենայի պարագաներով ենք ապահովել Արցախից ժամանակավորապես ՀՀ տեղափոխված հարյուրավոր ընտանիքների։ Մեր աջակցությունն ենք, իհարկե, հայտնել նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամին` փոխանցելով մեր հանգանակությունը պատերազմի առաջին իսկ օրերին: Պատերազմի օրերին մենք որոշում կայացրինք չհանրայնացնել մեր աշխատանքը՝ ելնելով անվտանգության նկատառումներից, ինչպես նաև կենտրոնացնելով մեր ողջ ներուժը կարիքավորներին աջակցություն տրամադրելու գործի վրա: Այնուամենայնիվ, քանի որ հաշվետվողականությունը մեր գործունեության կարևորագույն առանցքներից է, այժմ կցանկանայինք շնորհակալություն հայտնել մեր բոլոր նվիրատուներին, ընկերներին և կամավորներին՝ մեզ հետ և, այսինքն, Արցախի՛ հետ լինելու համար: Այսուհետ հանրությանը կներկայացնենք մեր նորությունները և աշխատանքային առօրյան սոցիալական ցանցերում՝ «Ազնավուր» հիմնադրամի էջի միջոցով»,- ասված է հաղորդագրությունում:

Դիտվել է՝ 2783

Մեկնաբանություններ