ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Բայդենի հաղթանակը կարող է շահեկան չլինել Թուրքիայի համար

Բայդենի հաղթանակը կարող է շահեկան չլինել Թուրքիայի համար
26.11.2020 | 14:30

ԱՄՆ-ում շարունակվում է նախագահական ընտրությունների արդյունքների ամփոփման գործընթացը, և չնայած դեմոկրատ Ջո Բայդենը հայտնել է իր հաղթանակի մասին, գործող նախագահ Դոնալդ Թրամփը վիճարկում է այդ հայտարարությունը, գրում է հունական Ekathimerini թերթը։

Յան Բրեմերը կարծում է, որ Չինաստանն այս օրերին չեզոք դիրք կգրավի՝ գիտակցելով, որ հակաչինական տրամադրությունն այն եզակի հարցերից է, որը միավորում է ԱՄՆ-ի շատ քաղաքական գործիչների, սակայն որոշ չինացի քաղաքական գործիչներ հույս ունեն, որ Պեկինը կկարողանա ավելի կառուցողական հարաբերություններ հաստատել Ջո Բայդենի հետ: Իրանը, հաշվի առնելով Թրամփի նախագահության տարիներին Իրանի և ԱՄՆ-ի լարված հարաբերությունները, նախապատվությունը տվել է Բայդենին, գրում է հոդվածագիրը՝ այնուամենայնիվ ընդգծելով, որ ոչ մի երաշխիք չկա, որ Բայդենի վարչակազմի օրոք երկու երկրների հարաբերությունները կարող են կարգավորվել։ Բայդենի հաղթանակը ոչ շահեկան կարող է լինել Թուրքիայի համար։

«Մինչ այդ երկրի տնտեսությունը շարունակում է վատանալ, որ վկայում է Կենտրոնական բանկի ղեկավարի և ֆինանսների նախարարի վերջին ելույթը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գնալով ավելի ագրեսիվ է դառնում արտասահմանում, այդ թվում՝ Արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում և Կովկասում, էլ չենք խոսում Սիրիայում և Լիբիայում Թուրքիայի միջամտության մասին: Այս բոլոր քայլերը վաղուց նյարդայնացնում են ԵՄ-ին»,- գրում է Բրեմերը։ Նրա կարծիքով՝ հավանական է, որ Բայդենը ավելի կոշտ դիրքորոշում կորդեգրի Թուրքիայի նկատմամբ: Այս հեռանկարը կարող է «կարճաժամկետ հեռանկարում Էրդողանին ավելի հուսահատ և աչալուրջ դարձնել»։

Դիտվել է՝ 1412

Մեկնաբանություններ