ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Արցախում Հայաստանի անհաջողությունը պայմանավորված էր Փաշինյանի ռազմական և աշխարհաքաղաքական անկարողությամբ

Արցախում Հայաստանի անհաջողությունը պայմանավորված էր Փաշինյանի ռազմական և աշխարհաքաղաքական անկարողությամբ
26.11.2020 | 14:14

Հունաստանի Greek City Times պարբերականն անդրադարձել է արցախյան վերջին պատերազմին և նշել, որ Արցախում Հայաստանի անհաջողության հիմնական պատճառը Նիկոլ Փաշինյանի ռազմական և աշխարհաքաղաքական անկարողությունն է: Փոլ Անտոնոպուլոսը նշում է, որ Նիկոլ Փաշինյանը հայերի և ադրբեջանցիների պայքարն անվանել էր «գոյության կռիվ»:

Այնուամենայնիվ, Երևանն այդպես էլ իր ամբողջ ուժերով չի մասնակցել մարտական գործողություններին: Դա են վկայում գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի լիարժեք վկայությունները, որոնք ցույց են տալիս, որ Հայաստանը շատ քիչ ջանքեր է ներդրել «գոյության կռվում»: «Մոբիլիզացիան մինչև կամավորական ջոկատների մակարդակ իջեցնելու պատճառով շուրջ 200 000 ակտիվ պահեստազորայիններ այդպես էլ չեն մասնակցել պատերազմին: Փաստացիորեն, չնայած նրան, որ կառավարությունն ու զինվորականները հայկական սփյուռքին կոչ էին անում կռվել Ղարաբաղում, համենայն դեպս, Հունաստանում պարզ է դարձել, որ կամավորներին ցուցակագրել են և նրանց օգնությանը կդիմեն միայն ըստ իրավիճակի պահանջի: Փաշինյանը պաշտպանում էր խիստ վիճահարույց հրադադարի անհրաժեշտությունը ՝պնդելով, որ Արցախը չունի բավարար ուժեր՝ ադրբեջանական զինուժի դեմ պաշտպանվելու համար, բայց Հայաստանը նույնիսկ մոտ չի եղել բոլոր ռեսուրսներն օգտագործելուն: Հարց է առաջանում, թե ինչու պետք է Երևանն անհանգստանար Հունաստանի համար պոտենցիալ դիվանագիտական խնդիրներ առաջացնելով, երբ Արցախը լքվել էր Արևմուտքի կողմից, երբ Հայաստանը պետք է օգտագործեր օգնության ցանկացած առաջարկ՝ հաշվի առնելով, որ Թուրքիան ակտիվորեն օգնում էր Ադրբեջանին: Դրա փոխարեն կամավորներին տեղափոխել էին սպասման ռեժիմ, «Իսկանդերները» շատ քիչ էին օգտագործվում, իսկ ՀՕՊ համակարգերը գրեթե չեն մասնակցել պատերազմին»,-գրում է հեղինակը:


Չնայած Փաշինյանի և նրա վարչակազմի բոլոր ռազմական սխալներին՝ ամենամեծ սխալը Հայաստանը ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի կողմ թեքելու նրա փորձն էր: Փաշինյանը իշխանության է եկել «թավշյա հեղափոխության» շնորհիվ` 2018-ին:


«Իշխանության գալով նրանք հույս ունեին, որ խորհրդային դարաշրջանի օլիգարխիկ իշխանությունն ու կոռուպցիան կվերանան: Սակայն, ինչպես հաճախ է պատահում հետվարշավյան դաշինքի երկրներում, պարզ է դառնում, որ կոմունիստական դարաշրջանի քաղաքական և օլիգարխիկ կառույցների փոխարինումը հնարավոր է միայն Մոսկվայի հետ հարաբերությունների սրմամբ և դեպի արևմտյան լիբերալիզմ շրջադարձ կատարելով: Հայերն, իհարկե, իրավունք ունեն պահանջել վերջ տալ օլիգարխիկ կոռուպցիային և գերիշխանությանը, բայց դա պետք է իրականացվեր միայն առանց ավանդական աշխարհաքաղաքական դաշինքներին հակառակության: Դրան հակառակ Փաշինյանը իր կառավարությունը լցրել է Սորոսի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող մարդկանցով:
Փաշինյանի աշխարհաքաղաքական սխալն այն էր, որ նա ցանկանում էր Հայաստանը վերածել արևմտյան ոճի լիբերալ պետության` լինելով թշնամիներով շրջապատված և հեռու գտնվելով ԵՄ-ից: Այդ անմտությունը պարզ երևաց պատերազմը սկսվելիս և դրա ընթացքում, երբ Արևմուտքը հռետորական համակրանքներ հայտնելուց բացի ոչինչ չարեց: Ի վերջո, Արցախը պաշտպանելու անկարողության պատճառով հենց Ռուսաստանը միջամտեց: Եվ դա այն դեպքում, երբ Փաշինյանը շրջված էր դեպի Արևմուտք և իր վարչակազմում կուտակում էր ռուսաֆոբական Սորոսի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող անդամների»,-եզրափակել է հեղինակը:

Դիտվել է՝ 2181

Մեկնաբանություններ