ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Մինչ Կրեմլից հերքում են, Թուրքիան խոսում է Ղարաբաղում իր զինծառայողների պարեկության մասին

Մինչ Կրեմլից հերքում են, Թուրքիան խոսում է Ղարաբաղում իր զինծառայողների պարեկության մասին
24.11.2020 | 22:13

Թուրքիան շարունակում է աշխատանքը Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերահսկման մեխանիզմների ուղղությամբ, դիտակետերի միջեւ պարեկություն կիրականացվի, ասել է Թուրքիայի ՊՆ նախարար Հուլուսի Աքարը:

«Հրադադարի ռեժիմի վերահսկման մեխանիզմների ուղղությամբ աշխատանքը շարունակվում է: Լեռնային Ղարաբաղում դիտակետերի միջեւ, որոնք պետք է կառուցվեն, պարեկություն կիրականացվի», ասել է Աքարը: Թուրքիայի նախագահ Էրդողանը նոյեմբերի 11-ին հայտարարել էր, որ Անկարան եւ Մոսկվան հուշագիր են ստորագրել Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերահսկման կենտրոնի վերաբերյալ, նրանք կմասնակցեն «համատեղ խաղաղապահ առաքելությանը»:


ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվան եւ Անկարան կաշխատեն Ղարաբաղի հարցով Ադրբեջանի տարածքում գտնվող մոնիտորինգային կենտրոնի միջոցով, «համատեղ խաղաղապահ ուժերի մասին խոսք չի եղել»: Նա հատուկ նշել էր, որ այդ կենտրոնը լինելու է «բուն Ադրբեջանի տարածքում»: Ընդ որում, ռուս-թուրքական այս հեռակա «վեճը» խաղաղապահների ու կենտրոնի տեղակայման շուրջ շարունակվում է նոյեմբերի 9-ից սկսած: Հարցերը դեռ չե՞ն կարգավորվել, թե Թուրքիան հասել է իր նպատակին, կամ վստահ է, որ հասնելու է դրան:

Դիտվել է՝ 1851

Մեկնաբանություններ