Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Սերժ ԿԱՆԱՅԱՆ. Վարդանը փուշ էր իշխանությունների կոկորդում

Սերժ ԿԱՆԱՅԱՆ. Վարդանը փուշ էր իշխանությունների կոկորդում
29.01.2015 | 23:58

Վարդան Պետրոսյանը դատապարտվեց հինգ տարվա ազատազրկման: Ռեժիմը չկարողացավ հանդուրժել ուղղամիտ արվեստագետին, նա փուշ էր շատերի կոկորդում: Վարդան Պետրոսյանին դատեցին, որպեսզի վախեցնեն ոմանց, որպեսզի սանձ դնեն մյուս քիչ թե շատ ազատ մտածող արվեստագետների լեզվին ու համարձակությանը:
Վարդանին ՊԵՏՔ է դատեին:
Որովհետև նա ո՛չ Լիսկայի որդին էր, ո՛չ Յուրի Վարդանյանի թմրամոլը, ո՛չ էլ մյուս հովանավորվածներից մեկը:
Մի առիթով դերասանն ասել է՝ ի՞նչ է 4-10 տարին, եթե ես իմ ներսում դատապարտել եմ ինքս ինձ ցմահ: Սա զգայուն ու խորը մարդու ձևակերպում է, սա ազնիվ մարդու ու քաղաքացու մտածում է, իսկ թվարկածս երկոտանիները, բնականաբար, չեն կարող այսպես մտածել:

Դիտվել է՝ 2286

Մեկնաբանություններ