Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Հարություն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «Դուք երջանիկ մարդիկ եք, որ այսպիսի տաճար ունեք»

Հարություն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «Դուք երջանիկ մարդիկ եք, որ այսպիսի տաճար ունեք»
19.06.2014 | 13:53

Տարիներ առաջ, երբ ընկերոջս` Ժան Կասինիոին, ով, ի դեպ, Խաչատուր Աբովյանի հետ Արարատը բարձրացած Պարոտի ազգականներից էր, տարել էի Գառնու տաճարը ցույց տալու, Ժանը կանգնել էր աչքերը փակ, ձեռքերը սյունին հպած և ծպտուն չէր հանում: Երբ նա «ետ եկավ», հարցրի «ինչո՞ւ էիր աչքերդ փակել, կարողա՞ լավ չես զգում», Ժանը նայեց աչքերիս մեջ ու թե` «դուք երջանիկ մարդիկ եք, որ այսպիսի տաճար ունեք: Ես մտովի տեղափոխվել էի ձեր նախնիների թագավորություն»:Ասաց ու ավելացրեց. «Նախանձել կարելի է ձեզ, բայց լավ չեք նայում ձեր պատմությանը: Ինչո՞ւ»:
Հիմա ես եմ հարցնում. «ԻՆՉՈ՞Ւ»:

Դիտվել է՝ 1459

Մեկնաբանություններ