Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Արծրուն ՊԵՊԱՆՅԱՆ. Կիսագաղտնազերծում

Արծրուն ՊԵՊԱՆՅԱՆ. Կիսագաղտնազերծում
15.06.2014 | 14:33

Պատկերացրեք այսպիսի վիճակ. շախմատիստը մոտենում է խաղատախտակին, վրան շարում 4-5 զինվոր ու սկսում խաղը:
Նա միայն զինվոր կարող է շարժել, այն էլ` միայն ուղիղ:
Դե պարզ է, թե ինչ է լինելու պարտիայի ավարտը. հակառակորդը, որ ունի ավելի մեծ թվով զինվորներ, նաև փղեր, ձիեր ու ավելի հզոր ուրիշ ֆիգուրներ էլ, ուղղակի կհոշոտի այդ զինվորներին, ու նրանցից հետք էլ չի մնա:
Ահա այդպես էլ տեղի է ունեցել մեր քաղաքական շարժումների ու նախաձեռնությունների հետ. ո՛չ մի հետք:
Եթե ուզում ես փոխել իրականությունը, ապա դու էլ պարտավոր ես զինվորներից զատ այլ «ֆիգուրներ» էլ ունենալ ու կոմբինացիոն խաղ ցուցադրել:

Դիտվել է՝ 1945

Մեկնաբանություններ