Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Պան Գի Մուն. «Իրավիճակը Կորեական թերակղզում շատ հեռուն է գնացել»

Պան Գի Մուն. «Իրավիճակը Կորեական թերակղզում շատ հեռուն է գնացել»
03.04.2013 | 10:45

Կորեական թերակղզում իրավիճակը շատ հեռուն է գնացել։ Երեկ այդ մասին հայտարարել է պաշտոնական այցով Անդորայում գտնվող ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը։ «Ծանրագույն այս վիճակում իրադարձությունների զարգացման միակ հնարավոր տարբերակը ԿԺԴՀ-ի հետ բանակցություններն են»,- ընդգծել է ՄԱԿ-ի ղեկավարը։

Անցած շաբաթ Փհենյանը հայտարարել էր պատերազմական իրավիճակ Հարավային Կորեայի հետ։ Հարաբերությունները Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև լարվել են անցած տարվա դեկտեմբերին ԿԺԴՀ-ի կողմից ուղեծիր հրթիռ արձակելուց, ինչպես նաև այս տարվա փետրվարին ստորգետնյա միջուկային փորձարկումներ անցկացնելուց հետո։

Դիտվել է՝ 1146

Մեկնաբանություններ