Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

Զիմբաբվեում սահմանադրական հանրաքվե է

Զիմբաբվեում սահմանադրական հանրաքվե է
16.03.2013 | 14:00

Այսօր Զիմբաբվեում անցկացվում է նոր սահմանադրության հանրաքվեն, որը պետք է հանգեցնի ժողովրդավարական բարեփոխումների։ Նոր սահմանադրությունը սահմանափակում է նախագահի պաշտոնավարման ժամկետը. նախագահն ընտրվելու իրավունք ունի միայն երկու անգամ՝ 5 տարի ժամկետով։ Փաստաթուղթը նաև երաշխավորում է խոսքի ու մամուլի ազատությունը։
Զիմբաբվեի գործող նախագահ Ռոբերտ Մուգաբեն պաշտոնավարում է արդեն 26 տարի։ Սահմանադրությունը հատադարձ ուժ չունի, հետևաբար 89-ամյա Մուգաբեն կարող է նորից առաջադրվել երկրի ղեկավարի պաշտոնում։ Զիմբաբվեի հաջորդ նախագահական ընտրությունները տեղի կունենան այս տարի։

Դիտվել է՝ 1172

Մեկնաբանություններ