Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

Չինաստանի կառավարությունը բարեփոխվում է

Չինաստանի կառավարությունը բարեփոխվում է
10.03.2013 | 18:32

Չինաստանի իշխանությունները ներկայացրել են կառավարության բարեփոխումների լայնածավալ ծրագիր, որն ուղղված է կոռուպցիայի դեմ պայքարին, նախարարների լիազորությունների ընդլայնմանն ու նրանց աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։
Ըստ նախատեսված ծրագրի՝ կվերափոխվի երկաթուղային տրանսպորտի բավականին ազդեցիկ նախարարությունը, որի ղեկավարությունը բազմիցս հայտնվել է կոռուպցիոն սկանդալների մեջ։ Այս նախարարությունը կմիավորվի տրանսպորտի նախարարության հետ։ Ընտանիքի պլանավորման կոմիտեն, որը համակարգում է «Մեկ ընտանիք՝ մեկ երեխա» ազգային ծրագիրը, կմիավորվի առողջապահության նախարարությանը։ Բացի այդ, կստեղծվի միացյալ լրատվական կարգավորիչ կենտրոն, որը պատասխանատու կլինի տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցների համար, ինչպես նաև կկոորդինացնի հրատարակչությունների ու կինոարտադրության ոլորտները։

Դիտվել է՝ 1193

Մեկնաբանություններ