Քենիայի փոխվարչապետ Ուխուրու Քենիատան հաղթել է նախագահական ընտրությունների առաջին փուլում։ Քենիատան ստացել է 50,03 տոկոս ձայն։ Քվեարկության պաշտոնական տվյալները հայտնի կդառնան արդեն այսօր։
Քենիատայի հիմնական մրցակիցը գործող վարչապետ Ռայիլա Օդինգան էր, ամենայն հավանականությամբ նա կվիճարկի ընտրությունների արդյունքները։ Ըստ նախնական տվյալների՝ վերջինս ստացել է ձայների 43,28 տոկոսը։