ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

Քլինթոնի մոտ տրոմբ է հայտնաբերվել

Քլինթոնի մոտ տրոմբ է հայտնաբերվել
01.01.2013 | 14:41

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի գլխուղեղի արյունատար անոթում տրոմբ է հայտնաբերվել։ Բժիշկները հաղորդում են, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում։ «Տրոմբը գտնվում է աջ ականջի հետնամասում՝ ուղեղի և գանգի միջև»,- ասել են մասնագետները՝ ավելացնելով, որ հիվանդի նյարդային համակարգը չի տուժել, կաթվածի վտանգ այս պահի դրությամբ չկա։
Պետքարտուղարին բուժում է նշանակվել։ «Մենք համոզված ենք, որ նա շատ շուտ կապաքինվի։ Պետքարտուղարը շատ լավ տրամադրություն ունի, շփվում է բժիշկների, ընտանիքի անդամների, աշխատակիցների հետ»,- ասել են բժիշկները։
Հիշեցնենք, որ դեկտեմբերին՝ արտասահմանյան ուղևորության ժամանակ, Քլինթոնը վարակվել էր։ Հետագայում արդեն Վաշինգտոնում ուշաթափվել էր, ընկել և ստացել ուղեղի ցնցում։ Վերջին շրջանում նա չի երևացել հանրության առջև և հետաձգել է Մերձավոր Արևելք կատարելիք իր ուղևորությունը, ինչպես նաև Կոնգրեսի լսումներում նախատեսված իր ելույթը։
Շուտով Քլինթոնը կլքի պետքարտուղարի պաշտոնը, իսկ նրա տեղը կզբաղեցնի սենատոր Ջոն Քերին։

Դիտվել է՝ 2280

Մեկնաբանություններ