«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Նիգերիայի նահանգապետերից մեկը մահացել է ավիավթարից

Նիգերիայի նահանգապետերից մեկը մահացել է ավիավթարից
16.12.2012 | 13:32

6 մարդ, այդ թվում՝ Նիգերիայի Կադունա նահանգի ղեկավար Պատրիկ Իբրահիմ Յակովան, մահացել են ուղղաթիռի վթարից։
Ռազմածովային ուժերին պատկանող ուղղաթիռում գտնվել են երկրի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ։ Վթարի վայրում տեղի են ունենում փրկարարական աշխատանքներ։
Նիգերիայի նախագահ Գուդլակա Ջոնաթանի խոսքով՝ ինքն այդ լուրից շոկի մեջ է։ Նիգերիայում նման վթարները բավականին շատ են, քանի որ երկրում շատ ցածր մակարդակի վրա է ավիացիոն անվտանգությունը։ Հուլիսին այստեղ վթարվել էր ուղևորատար ինքնաթիռ, ինչի հետևանքով 150 մարդ էր զոհվել։

Դիտվել է՝ 1203

Մեկնաբանություններ