«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Պայթյունների շարք՝ Իրաքում

Պայթյունների շարք՝ Իրաքում
14.11.2012 | 15:09

Իրաքում մի քանի պայթյուն է տեղի ունեցել, որի զոհ է դարձել ավելի քան 12 մարդ։ Այդ մասին հայտնում է երկրի ոստիկանությունը։ Լրատվամիջոցները հաղորդում են, որ Բաղդադում և ևս երեք քաղաքում որոտացել է ավելի քան 5 պայթյուն։ Պայթուցիկ սարքերը գործի են դրվել կայանած ավտոմեքենաներում։ Քիրկուկ քաղաքում միաժամանակ մի քանի պայթյուն է տեղի ունեցել։ Այստեղ մահացել է 7 մարդ։

Դիտվել է՝ 1244

Մեկնաբանություններ