ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Սլովենիայի նախագահական ընտրություններում հաղթել է Բորուտ Պախորը

Սլովենիայի նախագահական ընտրություններում հաղթել է Բորուտ Պախորը
12.11.2012 | 11:33

Կիրակի օրը Սլովենիայում անցկացված նախագահական կնտրություններում ընտրողների մեծ մասը ձայնը տվել է երկրի նախկին վարչապետ Բորուտ Պախորին։ Նա հավաքել է 40 տոկոս ձայն։ Այդ մասին հայտարարել է Պետական ընտրական հանձնաժողովը՝ քվեաթերթիկների 99,7 տոկոսը հաշվարկելուց հետո։
Ընտրություններում երկրորդ տեղը գրավել երկրի գործող նախագահ Դանիլո Թյիրկը՝ հավաքելով 36 տոկոս քվե։

Դիտվել է՝ 1342

Մեկնաբանություններ