38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Հայ զինվորը նույնն է մնացել, փոխվել է միայն քաղաքական արժեհամակարգը

Հայ զինվորը նույնն է մնացել, փոխվել է միայն քաղաքական արժեհամակարգը
17.01.2024 | 15:33

Աշխարհը օր-օրի դառնում է ավելի վտանգավոր։ Պատերազմ Եմենում ու Կարմիր ծովում, մարտեր իսրայելա-եգիպտոսյան սահմանին, Իսրայելի՝ դեպի Լիբանան ներխուժման պատրաստություն, Իրանի հարձակում Իրաքի ու Պակիստանի վրա։

Ամեն մի նոր պատերազմական օջախի հետ աշխարհը դառնում է էլ ավելի քաոտիկ, միաժամանակ նվազում են այլ տարածաշրջաններում միջազգային զսպման հնարավորությունները։ Ադրբեջանից պահանջվելու են շատ ավելի քիչ դիվանագիտական ջանքեր մեզ վրա հարձակվելու համար։

Եվ այս քաոսի մեջ մենք ունենք փրկվելու միայն մեկ ձև՝ բանակի հզորացում, բայց գնում ենք լրիվ հակառակ ուղղությամբ։

Առաջինը՝ բանակի արժեքային հիմքի ոչնչացումն է՝ ազգային նպատակների ու ինքնության վերաձևակերպման միջոցով։ Ուղղակի լավ ապրելու համար ոչ ոք անձնազոհաբար չի կռվելու։ Հեչ պատահական չի, որ 2016-ին ունեինք Ռոբերտ Աբաջյաններ, իսկ հիմա ունենք «պաչկեքով» գերի հանձնվողներ։ Հայ զինվորը նույնն է մնացել, փոխվել է միայն քաղաքական արժեհամակարգը։

Երկրորդը՝ բանակաշինության մեջ ճարտարապետության բացարձակ բացակայություն։ Չկա բանակի կառավարման մոդելի, կառուցվածքի, թվաքանակի, տեխնոլոգիաների, սպառազինության և պատրաստության ընդհանուր ռազմավարություն։ Հայտնի փաստ է՝ առանց մեկ ընդհանուր ճարտարապետության, ինչքան ուզում է գումար ծախսվի, միևնույն է, արդյունքը խրճիթից ավել չի կարող ստացվել։

Մեկ պարզ հարց տամ՝ իսկ ի՞նչ է փոխվել 2022-ի սեպտեմբերյան հարձակումից հետո, երբ թշնամին մեկ հարվածով գրավեց 50-ից ավել դիրքեր։ Մեր մասով՝ ոչ մի որակական փոփոխություն, իսկ ինչպես ցույց տվեց արդեն 2023-ի սեպտեմբերյան հարձակումը, թշնամին իր հարձակողական տակտիկայի ու միջոցների մեջ մեկ սերունդ էլ է առաջ գնացել։

Արդեն 4-րդ տարին ենք մսխում։ Ժամանակը անվերջ չի ու մենք էլ համակարգչային խաղի մեջ չենք։ Հույսներս մնացել են երկրաշարժերն ու ջրհեղեղները։

Սկսած 44-օրյա պատերազմում պարտությունից՝ ինչ կատարվել է մեզ հետ, երբեք չի եղել ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ։ Բոլորը միայն ու միայն վատ կառավարման հետևանք է։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 4541

Մեկնաբանություններ