38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 
  • Կարևորը խաբելն ու ծիծաղելն է, մեկ էլ՝ հրավառությունը

    Կարևորը խաբելն ու ծիծաղելն է, մեկ էլ՝ հրավառությունը

    13.01.2024| 15:44
    Եթե մենք հունվարի 13-ին հին Նոր տարի ենք տոնում, ինչի՞ համար մյուս տոների հինն էլ չենք տոնում։ Ասենք՝ ծնունդը։ Տոնեցիր ծնունդդ՝ շնորհավորանքներ, նվերներ, մեկ էլ՝ 13 օր հետո, հին ծնունդդ ես տոնում։ Դե, բարի՛ եղեք, թանկագի՛ն ընկերներ, հարևան-բարեկամներ, նորից շնորհավորեք, նորից նվերներ առեք։ Ի՜նչ վատ է։
  • Ո՞վ է Փաշինյան Նիկոլը` Լենի՞նը, մուժի՞կը, թե՞ Ալին

    Ո՞վ է Փաշինյան Նիկոլը` Լենի՞նը, մուժի՞կը, թե՞ Ալին

    09.01.2024| 15:22
    Վերջերս Փաշինյան Նիկոլը փորձում է նմանվել Լենին Վլադիմիրին: Նա լենինյան կեպկա է կրում, ասում է, որ հեղափոխական է, «մուժիկների և ալիների» հետ է շփվում: Սակայն, ի տարբերություն Լենինի, Փաշինյան Նիկոլը չունի մինիմում և մաքսիմում ծրագիր, չունի գաղափարախոսություն և վերջինիս հիմքով գրված աշխատություններ: Դրանից բացի` մեծ հաշվով, Փաշինյան Նիկոլի իրականացված «հեղափոխությունը» ֆեյք է:
  • Ցնցուղ խաղաղության

    Ցնցուղ խաղաղության

    06.01.2024| 08:36
    Խաղաղիչների թափորը ամեն տեղ խաղաղություն հաստատելով հասավ դպրոց: Գլխավոր խաղաղիչը կասկածանքով տնտղեց դպրոցի ցնցուղն ու դարձավ թափորի կանանցից մեկին. - Մի հատ շուտ մտեք էս ցնցուղի տակ ու լողացեք, որ որակը ստուգենք:
  • Ասք խոսափողի, հարթակի ու Շիլդայի մասին

    Ասք խոսափողի, հարթակի ու Շիլդայի մասին

    29.12.2023| 13:49
    Կար մի փոքրիկ լեռնային երկիր՝ Շիլդա անվամբ, որի բնակիչները՝ շիլդացիները. հայտնի էին իրենց իմաստությամբ և հետին խելքով: Սակայն նրանց նախանձ ու չար հարևաններն աչք էին դրել այդ ծաղկուն երկրի վրա: Ահա մի անգամ մեծ հրապարակում հավաքվում են բոլոր մտահոգ շիլդացիներն ու հանրահավաք անում՝ հայրենիքը փրկելու համար:
  • Անսովոր վիճակ

    Անսովոր վիճակ

    22.12.2023| 07:44
    Այս օրերին, ամանորյա բացիկներ լրացնելիս, բոլորն էլ դժվարություններ են ունենում: Տարվա ընթացքում այնքան ենք անիծել ու հայհոյել իրար, որ բացիկ լրացնելուց ակամա ուզում ես մի թունդ քֆուր գրել:
  • Տեսնես կհասցնե՞ն

    Տեսնես կհասցնե՞ն

    19.12.2023| 16:37
    Կարդացի, որ Վրաստանը ստացել է ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ։
  • Ի՜նչ լավ է, որ Աննա-Էրատոն հղի չէ

    Ի՜նչ լավ է, որ Աննա-Էրատոն հղի չէ

    17.12.2023| 10:03
    Շիրակի մարզպետի աշխատակազմի կողմից տարածած այս հաղորդագրությունը խայտառակության և Նիկոլին էժանագին քծնելու վառ ապացույց է:
  • «Ինկուբատորի ճտերը»

    «Ինկուբատորի ճտերը»

    14.12.2023| 07:20
    Գիտեմ, որ Ֆեյսբուքի միջոցով իշխանության եկած սորոսական, արևմտյան սուտիմուտի դեմոկրատական մատոռով «ինկուբատորի ճտերը» ամեն ինչ անում են, որ քիչ թե շատ հետաքրքիր վերլուծական, իրենց վարչակարգը քննադատող գրառումները քիչ երևան, քիչ տեսնվեն, քիչ շրջանառվեն, քիչ կարդացվեն:
  • Նրբագեղ բաստիոններ

    Նրբագեղ բաստիոններ

    08.12.2023| 16:12
    Ամփոփվող տարվա վերջին մտահոգությունը ևս փարատեցի հրապարակում, որտեղ ավարտին էին մոտենում տոնածառի կանգնեցման աշխատանքները: Կարևորագույն խորհրդականին մոտեցա այն պահին, երբ նա բանվորներին բացատրում էր, որ ավելի նպատակահարմար է տոնածառի ներքևը լայն բռնացնել, իսկ վերևը՝ նեղ:
  • Շուստրիության ածանցյալները

    Շուստրիության ածանցյալները

    07.12.2023| 06:55
    Ո՞րն է մեր ազգային մենթալիտետի ամենազզվելի գիծը․ հայկական կեղծ շուստրիությունը։ Ինչու՞ կեղծ, որովհետև այդ գիծը միայն մենք ենք համարում շուստրիություն, իսկ իրականում այն հաբռգածություն է՝ խաբեության, ինքնախաբեության, լկտիության ու հանդգնության ակնհայտ տարրերով։