Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Արո մի՛ ասա, «մե Աբել, մե Զորգե» ասա

Արո մի՛ ասա, «մե Աբել, մե Զորգե» ասա
29.07.2023 | 21:30

«Հայաստան» խմբակցությունից մի պատգամավոր կար, Սյունիքի մարզից էր, որ օրը հինգ անգամ Աննա Հակոբյանից հրապարակային ներողություն էր խնդրում:

Ի՞նչ եղավ էդ ընդդիմադիրի հետ, գործերը լա՞վ են, հո բան ման հետը չի՞ եղել:

Մեկ այլ շատ ընդդիմադիր պատգամավոր կա, երբ հարցնում են` ինչու՞ չի խոսում Արարատ Միրզոյանի՝ թուրքական ագենտ լինելու կասկածների մասին, ասում է` Արարատ Միրզոյանը փոքր ֆիգուր է, որ այդ թեմայով ինքը խոսի:

ՈՒրիշ ընդդիմադիրներ էլ կան, ովքեր այս հարցով ընդհանրապես խելակորույս հիմնավորմամբ են հանդես գալիս: Լսենք նրանց.

Արոն խաբել է թուրքական MIT-ին (ազգային հետախուզական կազմակերպություն, որը փոխարինում է իրենից առաջ գործող Թուրքիայի ազգային անվտանգության ծառայությանը-irates.am):

Նա կրկնակի խաղ է խաղացել ու այնտեղից ինֆորմացիա է բերել Հայաստանին՝ վտանգելով սեփական կյանքը:

Ստացվում է, որ Արոն մատի վրա «ֆռռացրել» է Հական Ֆիդանին և յուր հարիֆներին:

Արարատ ունենք աշխարհը չունի:

Մե Աբել, մե Զորգե:

Հետաքրքրիր կլիներ իմանալ, իսկ երբ Արարատն անցնում էր ցեղասպանության թանգարան-ինստիտուտից կարևոր փաստաթղթերի գողության առիթով հարուցված քրեական գործով, էլի թուրքերի՞ն էիք խաբում: Իսկ որ Արարատ Միրզոյանը հրապարակայնորեն ճանաչում է Լեռնային Ղարաբաղը՝ Արդրբեջանի կազմում, դա և՞ս թուրքերին խաբելու շղթայի մեջ է:

Ինչևէ:

Ձեզ դեռ թվում է, որ ձեզ միայն Նիկոլն է խաբու՞մ:

Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը (ներկայումս ընդդիմադիրի աթոռ զբաղեցնող) ու Վայոց Ձորի նախկին ԲՀԿ-ական մարզպետ Սերգեյ Բարգրատյանը (Նիկոլի խմբակցությունից) ունեն ընդհանուր ՀԷԿ: Սա խայտառակություն չէ, բա ի՞նչ է:

Մարգարյան Տարոն, ինչպե՞ս ես դարձել գիտության թեկնածու: Ինչպե՞ս:

Դու ոչ միայն գիտության, այլ ընդհանրապես գրի ու գրականության հետ կապ չունես:

Բանակում չես ծառայել, տղաներդ չեն ծառայել, բայց ուզում ես Արցախը փրկել:

Այդ ինչպե՞ս:

Խմբակցություններից մեկի ղեկավարը՝ Սերժի սանիկը, հարցազրույցներիցս մեկից հետո, ՖԲ գրառում է անում, ու խորհուրդ տալիս, որ իրենց մասին սուտ բաներ չասեմ, թե չէ իրենք ստիպված կլինեն իմ մասին ասել ողջ ճշմարտությունը: Բայց պետք էր իրականում գրել, որ դադարեցնեմ իրենց մասին ճշմարտությունները հրապարակելը, թե չէ իրենք ստիպված կլինեն շարունակել զրպարտությունների ու հայհոյախառն անեծքների շղթան եթերից ու սոցիալական ցանցերից:

Սա Հայաստանի քաղաքական ներկապնակն է:

Այսպիսի տենդենցներով մենք գոյատևելու շանսեր չունենք:

Մեզ առաջնորդ է պետք:

Մեզ смиритель է պետք:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 4535

Մեկնաբանություններ