Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Մեկ օրվա տարբերությամբ

Մեկ օրվա տարբերությամբ
02.04.2023 | 21:29

Երեկ դեռևս ՀՀ գործադիր առաջին պաշտոնյայի ընտանիքի անդամը Աճարկուտ գյուղի խեղճ ժողովրդի վրա թույնով, մաղձով, ցինիզմով լցված տակառ էր գլորում ու ամենից վիրավորական խոսքերով անվանարկում էր դեռևս կենդանի բոլոր հայ տղամարդկանց,բա թե՝ հինգ հարյուր հազարդ կենդանի մնացիք, էն չորս հազարը զոհվեցին, դրանից հետո էլ որոշեց մոտ 11 000 հոգու դավաճան ու դասալիք կարգել: Ընդ որում, եղկելի մենախոսությունն ընթանում էր թիկնապահի աչալուրջ հսկողության ներքո ։

Այսօր կատարվում է ցինիզմով համեմված մի քոսոտ իրադարձություն ևս։ Այսօր արդեն յուրահատուկ եղկելի վարքագիծ է ցուցաբերում ՀՀ ազգային ժողովի նախագահ անձը,երկրի օրենսդիր իշխանության առաջին պաշտոնյան։ Սույն պաշտոնյան, իր համար անընդունելի հոմանիշ բարձրաձայնելու համար,նախ հայհոյում է, ապա օգտվում իրեն ուղեկցող անձանց ընձեռված հնարավորությունից և գետնված քաղաքացու վրա թքում է վերջին խուլիգանի նման։ Եվ այդ ամենը նորից տեղի է ունենում անվտանգության աշխատակիցների աչալուրջ հսկողության տակ։

Ի՞նչ է ստացվում։ Փաստորեն, իշխանական ճամբարից մի կին և մի երիտասարդ ՀՀ քաղաքացիներին մեղադրում են մասսայական դասալքության մեջ և ահավոր հերսոտում են,երբ իրենց երեսին լսում են դավաճան պիտակը։ Չեմ ուզում դրանց մասին երկար գրել, ընդամենը մեկ հարց եմ ուղղում կեղծ հայրենասեր դարձած այդ երկուսին։

Պատերազմի ավարտը ազդարարող 2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերը որտե՞ղ էին այս երկուսը: Առաջինը ամուսնու հետ թաքնվել էր բունկերում, որտեղից ինքնատիրապետումը կորցրած ամուսինը վրեժի կոչ էր անում, որպեսզի դիրքերից իջնողները գային մայրաքաղաք և իրականացնեին, այսպես կոչված, քաղաքացու վրեժը։ Երկրորդը նոյեմբերի 9-ի գիշերը նույնիսկ Հայաստանում չէր թաքնվել,այլ փախել էր հեռավոր Մոսկվա և ապաստանել իր ընկերներից մեկի տանը։

Որպես վերջաբան։

Այս իշխանությունները սպառել են իրենց, և հեռացման գործընթացը հաստատուն ընթացք է ստացել։ Ինչ վերաբերում է օրենսդիր իշխանության առաջին պաշտոնյային,ապա նա պետք է առնվազն հրաժարական տա բարձրագույն պաշտոնից՝ առանց սպասելու ՀՀ դատախազի համապատասխան միջնորդությանը։

Հրայր Կամենդատյան

Դիտվել է՝ 5348

Մեկնաբանություններ