Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Սահմանային գյուղերի աշակերտները աչքի են ընկնում բարձր ինտելեկտով

Սահմանային գյուղերի աշակերտները աչքի են ընկնում բարձր ինտելեկտով
15.05.2015 | 20:26

ՀՀ Տավուշի մարզի 22 դպրոցներում անցկացվում է «Փառաբանենք հայ զինվորին խորագրով ծրագիրը»: Այն իրականացնում է «Նոյեմբերյանի Երիտասարդ Քրիստոնյա Կանանց ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը` ՀՀ նախագահի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում:

ՀԿ-ի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի 19 համայնքերի բնակչության՝ մասնավորապես երիտասարդ սերնդի շրջանում ցածր է հայ զինվորի գործունեության մասին տեղեկացվածության մակարդակը, համապատասխան չափով արժևորված չէ հասարակական վերաբերմունքը զինվորի կերպարի նկատմամբ: Ուստի ծրագրի նպատակն է ոչ ֆորմալ կրթության միջոցով նպաստել հայ զինվորի կերպարի արժևորմանը՝ տարածաշրջանի դպրոցների բարձր դասարանցիների և զորամասի զինվորների ներգրավմամբ` խթանելով բանակ-հասարակություն համագործակցության կառուցմանը: Ծրագրի շրջանակներում անցկացվեցին տեղեկատվական սեմինարներ, որոնց նպատակն էր հզորացնել դպրոցների զինղեկերի, ռազմահայրենասիրական դաստիարակության պատասխանատուների, N զորամասի հասարակայնության հետ կապերի պատասխանատուների հմտություններն ու կարողությունները: Տարածաշրջանի 22 դպրոցների 14-17 տարեկան աշակերտների և N զորամասի շուրջ 23 թիմեր իրենց գիտելիքները չափեցին «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղ-փառատոնի ընթացքում:
ՀԿ-ի նախագահ, «Փառաբանենք հայ զինվորին խորագրով ծրագրի» ղեկավար Աիդա Զուրաբյանը տեղեկացրեց, որ ինտելեկտուալ մրցույթի ընթացքում հարցերը զուգորդվել են նաև նկարչական մրցույթով. «Ինտելեկտուալ խաղերում սա նորություն է: Խաղ-մրցույթի երկրորդ հատվածում անցկացվեց «Երախտապարտ ենք, զինվոր» խորագրով պաստառի նկարչական մրցույթ: Լավագույն պաստառները կտպագրվեն օրացույցերի տեսքով»: Աիդա Զուրաբյանը նշեց, թե նախադեպային էր նաև այն, որ զորամասից պատրաստակամություն են հայտնել և առաջարկել, որպեսզի զինվորները ևս մասնակցեն ինտելեկտուալ խաղին, ավելին` եզրափակիչ փուլն անցկացվի զորամասում: Հարցին` արդյոք սա նշանակում է, որ բանակ-հասարակություն կապի ամրապնդման համար տարվող աշխատանքներն իրենց արդյունքն արդեն տալի՞ս են, Աիդա Զուրաբյանը պատասխանեց. «Աշխատանքներ տարվում են տարբեր կազմակերպությունների, պետության, բանակի կողմից: Ինչ վերաբերում է դպրոցներում ռազմահայրենասիրական ոլորտին վերաբերող բավարար գիտելիքներ տրամադրել-չտրամադրելուն, ապա դա կախված է հիմնականում ուսուցչից և նրանից, թե ինչպես է դպրոցը վերաբերվում հարցի կարևորությանը: Կան դպրոցներ, որոնք հատուկ ուշադրություն են դարձնում ռազմագիտություն առարկային, սակայն կան նաև այնպիսիք, որ դա համարում են հերթական առարկան»: Նշենք, որ ինտելեկտուալ խաղում ակտիվությամբ աչքի են ընկել սահմանային Կոթի, Բերդավան գյուղերի թիմերը:

Դիտվել է՝ 2405

Մեկնաբանություններ