Հոկտեմբերի 9-ին Եվրախորհրդարանը կքննարկի մի բանաձև, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։ Եվրախորհրդարանի պատգամավորները «կտրականապես դատապարտում են» Բիձինա Իվանիշվիլիի անձնական դերը «շարունակվող քաղաքական ճգնաժամը կազմակերպելու և Վրաստանի արևմտամետ կուրսը հօգուտ Ռուսաստանի համակարգված սաբոտաժի ենթարկելու համար»։               
 

Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Վաղը-մյուս օրը բոլորը խոսելու են հերթական դավաճանությունից

Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Վաղը-մյուս օրը բոլորը խոսելու են հերթական դավաճանությունից
29.10.2013 | 12:54

Իսկապես հոգեբանական պարադոքս է: Քաղաքական համակարգի ճնշող մեծամասնությունը՝ իշխանություն, թե ընդդիմություն, դրա հետ մեկտեղ՝ հասարակության գերակշիռ հատվածը ներքուստ իսկապես կարծում են, որ Հայաստանի ապագան Արևմուտքի հետ առավել խոր ինտեգրումն է՝ բարեկեցիկ ու անվտանգ պետություն կառուցելու ակնկալիքով: Բայց գնում ենք ՄՄ՝ լուռ ու խռովված, հարկադրված, ու հանկարծ պարզվում է, որ չի բացառվում, որ մեր այս լուռ ցանկությունը այդպես էլ մնա լոկ ցանկություն: Իհարկե, ռուսական պրոպագանդան խեղճացնելու, նվաստացնելու, ստորացնելու իր մոտիվացիան ունի, գուցեև, իր պատկերացմամբ, արդարացված (չստեղծեինք իրենց համար այսպիսի նպաստավոր պայմաններ), բայց սա մի հարց է, որն իսկապես վերաբերում է բոլորիս ապագային: Ու այստեղ է, որ, իմ կարծիքով, քաղաքական իսթեբլիշմենթը պետք է կոնսենսուսի գա: Ի հեճուկս այսքան անպատասխան ապտակների՝ Հայաստանը հայտարարում է, որ հանրաքվեի միջոցով կորոշի` միանա՞լ այդ կազմակերպությանը, թե՞ ոչ, ու բացառապես այս ու այն պայմաններով, և այդ ճանապարհին իսկապես արժե, որ տեղի ունենա իրական երկխոսություն ու համագործակցություն, իրապես ցուցաբերվի պետական մտածողություն բոլորի կողմից, որից անպայման շահելու է Հայաստանը: Հակառակ պարագայում, սա հող է նախապատրաստելու, որ վաղը- մյուս օրը բոլորը խոսեն հերթական դավաճանությունից, ազգն ու պետությունը ծախելուց ու չգիտեմ, թե էլ ինչից՝ գիտակցելով, անշուշտ, որ այդ ժամանակ ոչինչ էլ մնացած չի լինի:

Դիտվել է՝ 2095

Մեկնաբանություններ