Մեր կյանքը սկսել է նմանվել այն ամենին, ինչ տեղի է ունենում Ալիսի հետ, միայն թե՝ հրեշների աշխարհում. իրերն ու գործընթացները գլխիվայր շրջված են:
Ասես հայտնվել ենք մի այլ մոլորակի վրա, և ոչ մի հույս չկա, թե երբևէ կվերադառնանք այնտեղից, բայց և՝ պե՜տք է ինչ-որ կերպ հաստատվենք այս դժոխքում... Սոսկալի դատապարտում՝ անորոշ, տագնապալի: Ամեն րոպե ու ամեն տեղից կարող է մեզ հետ մի հրեշավոր բան կատարվել. հողը կարող է ոտքներիս տակ բացվել և մեզ կուլ տալ, սարերը շուռ գալ ու մեզ տակովն անել:
Կարող ենք անկշռանալ, ցնդել, վերածվել նարգիլե ծխող թրթուրի, խաղաթղթերի: Ամեն, ամեն ինչ կարող է պատահել:
Այս ու՛մ հանձնեցինք երկրի ու ազգի բախտը՝ փաթեթի մեջ տեղավորվող մի փոքրիկ գոճու...
Սուսաննա Բաբաջանյան