Այս քարտեզին ծանոթանալը չափազանց կարեւոր է բոլոր այն մարդկանց համար ովքեր ուզում են տեսնել ՀՀ ապագան կամ վախճանը:
Բազմիցս ասվել է, խոսվել է, որ ՀՀ գլխավոր ուռուցքը Երևան քաղաքն է: Հարգելի սփյուռաքահայեր ուզում եք, որ ՀՀ-ն ապագա ունենա՝ տեղափոխվեք ՀՀ և բնակվեք ՈՉ Երևանում:
Հարգելի Երևանաբնակներ, ուզում եք ՀՀ-ն ապագա ունենա, ընտրեք այս քարտեզի սև հատվածներից որևէ մի տեղ եւ սկսեք ձեր վերաբնակեցումը:
ՈՒ էս խելքով մենք հայրենասիրական կենացներ ենք ասում ու հայրենիք ենք սիրում:
Սա ենք մենք: Սա է մեր հնարավորությունների սահմանը:
Հաստատ էս խելքով կկարողանանք ապագա ունենալ:
Սյունիքին, Վայոց ձորին ու Տավուշին նայեք:
Ինձ թվում է մենք արժանի չենք այս հողին ու ի վիճակի չենք պահելու այս հողը:
Սյունիքին ես նայում ու հասկանում ես, որ Կապան ու Քաջարան Սիսիան չլինի Սյունիք չի լինի:
Վայք, Եղեգնաձոր, Ջերմուկ չլինի Վայոց ձոր չի լինի:
Եվ այլն, և այլն, և այլն...
Կներեք արտահայտությանս համար, բայց լուրջ քաքքքքի մեջ ենք:
Ինֆորմացիան (database) վերցրել եմ հասանելի ամենաթարմ աղբյուրից
ՀՀ գերճշգրիտ եզրագիծը գծել է Էդուարդ Մելիքյան-ը, Ռելիեֆը 30 մ Լիդառ, 2x ռելիեֆի հաստացում եմ արել:
Ծրագիրը՝ QGIS
Արխիվը բեռնել եմ:
11.01.2018: hub.worldpop.org
Անի ԿԱՂԻՆՅԱՆԻ ՖԲ էջից