Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Քրիստոսին մարգարե խոստովանողներն շատ ավելի ընդունելի են, քան ամեն տեսակ փարիսեցիները՝ հին ու նոր

Քրիստոսին մարգարե խոստովանողներն շատ ավելի ընդունելի են, քան ամեն տեսակ փարիսեցիները՝ հին ու նոր
08.08.2024 | 10:12

Իրանում հայտնված այս պաստառը Հայաստանում մեծ աղմուկ հանեց։ Պաստառին պատկերված է Լեոնարդայի «Խորհրդավոր ընթրիքը», և մեջբերված է Ղուրանի այն այաթը (տեղը), որտեղ Հիսուսը (Իսան) խոստովանվում է որպես Աստծո (Ալլահի) ուղարկած մեծ մարգարե։

Ոմանք - շատ հարգելի ընկերներ - այս պաստառի մեջ տեսան անարգանք քրիստոնեության հանդեպ, որովհետև Հիսուս Քրիստոսը հայտարարվում է ոչ թե Աստծո Որդի ու Աստված, այլ լոկ մարգարե։

Հարց է ծագում. արդյո՞ք իսլամադավան մեկից, առավել ևս՝ իսլամական պետությունից կարելի է ակնկալել Հիսուսի նկատմամբ այլ վերաբերմունք, քան այն, որն արտացոլված է Ղուրանում։ Ոչ իհարկե։ Բա այդ դեպքում ի՞նչ անարգանքի մասին է խոսքը։

Ի դեպ, Հովհաննեսի Ավետարանում մի դրվագ կա. Քրիստոս բժշկում է մի կույրի, իսկ փարիսեցիներն այդ մարդուն «բերման են ենթարկում» ատյան, հարցաքննության են ենթարկում որպես վկա՝ Քրիստոսին մեղադրելով օրենք խախտելու մեջ։ Որովհետև բժշկությունը կատարել էր շաբաթ օրով, մինչդեռ ըստ հրեական օրենքի՝ շաբաթ օրով ոչինչ անել չէր կարելի։ Այդ վկան՝ նախկին կույրը, փարիսեցիներին ասում է, թե էս ի՞նչ եք անում, ա՛յ հարգելիներ, այդ մարդը հաստատ մարգարե էր, ի՞նչ եք մարդուն վատաբանում։ Եվ միայն ավելի ուշ՝ Քրիստոսին վերստին հանդիպելիս է նա հասկանում, որ Հիսուս Քրիստոս Աստված է ու Աստծո Որդի։

Ասածս ինչ է։ Քրիստոսին մարգարե խոստովանողները շատ ավելի ընդունելի են, քան ամեն տեսակ փարիսեցիները՝ հին ու նոր։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

ՀԳ.

Շատերը «Խորհրդավոր ընթրիքը» համարում են կտավ և կարծում են, թե այն ցուցադրվում է Լուվրում։

Իրականում այն հեչ էլ կտավ չէ, այլ որմնանկար (պատի վրայի նկար), և գտնվում է մի վանքի ճաշարանում։

Դիտվել է՝ 3595

Մեկնաբանություններ