Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Գեղցի...

Գեղցի...
17.07.2024 | 07:04

Ծնվել, մեծացել եմ բժշկուհու և ինժեների ընտանիքում` Երևանում, ապրել եմ հանճարեղ Չարենցի անունը կրող փողոցում, Երևանի պետհամալսարան դասի եմ գնացել ոտքով։ Երկար տարիներ աշխատել եմ ժամանակի միակ հեռուստատեսությունում, նախարարությունում, դպրոցներում, բուհերում հայոց լեզու և գրականություն եմ դասավանդել, կատարել լրագրողական աշխատանք, ստեղծագործել եմ դեռևս 5-րդ դասարանից, տպագրվել հանրապետության և արտերկրի մամուլում:

Ինչևէ, այս ամենը հենց այնպես չեմ շարադրում:

Ես ԳԵՂՑԻ՞ եմ:

Չեն ասել գյուղացի, այլ` գեղցի, գեղացի...

ԳԵՂՑԻ, որովհետև չե՞մ ընդունում ծխող, խմող, նարգիլե քաշող կնանիքին, չեմ ընդունում ամուսնացած բաժանված, հասուն երեխաներ ունեցող, այդ երեխաներից ու հասարակությունից, ջահել տղայի ծնողից չամաչող, սիրեկաններ պահած, պահող ու ջահել տղերքին իրենցով անող տարիքով սեռաքաղց լրբերին:

ԳԵՂՑԻ, որովհետև չե՞մ ընդունում պոչիկավոր, ականջօղ կպցրած, թևերին տարբեր ապարանջաններ, մատնիք, մարջան մատներին շարած, ցախավելի չափ մորուք պահող հայ տղաներին:

ԳԵՂՑԻ, որովհետև քննադատու՞մ եմ իրենց բնական արտաքինն անճանաչելիորեն փոխած, իրարից գրեթե չտարբերվող բադակտուց, ուղտաշրթունք, արհեստական թարթիչներով, դաջած հոնքերով, կպցրած, հաճախ` զզվելի կյաժ մազերով, նույնատիպ քթերով էգերին: Միայն անտանելի թերությունը կարելի է շտկել:

ԳԵՂՑԻ եմ, որովհետև պատրաստ եմ ողջակիզել բոլոր այլասերվածներին, համասեռամոլ պիղծերին, լեսբի գարշանքներին ու նմաններին աջակցողների՞ն:

ԳԵՂՑԻ, որովհետև չե՞մ ընդունում ամուսնությունից առաջ պղծված ջահել, հաճախ դեռահաս աղջիկներին:

ԳԵՂՑԻ, որովհետև չե՞մ ընդունում իրենցից տասնյակ տարիներով մեծ պղծված քածերի համար ամեն սրբություն ոտնատակ տվող լյոխերին:

ԳԵՂՑԻ, որովհետև չե՞մ ընդունում բանակում չծառայած, քաղաքի սրճարաններում, ակումբներում վեր ընկած, մեծ-մեծ փրթող, թուրք չտեսած, բայց զենքով ու թվանոց մեքենաներով ֆռֆռացող վերգոներին, ովքեր չգիտեն ինչ է խրամատը, դիրքը, պոստը, տան, ծնողի, մոր եփած ճաշի կարոտը:

ԳԵՂՑԻ, որովհետև հիանում եմ խոնարհ տղաների ու աղջիկների, ծնողասեր, համեստ տեսակո՞վ:

ԳԵՂՑԻ, հետամնաց, որովհետև զայրանում եմ արդեն փողոցներում, սրճարաններում ազատ, անամոթաբար ծխող հայուհիների վրա՞:

ԳԵՂՑԻ, հետամնաց, որովհետև զզվում եմ փողոցներում, տրանսպորտում, հասարակական վայրերում հանդիպող անվայելուչ հագնված, գրեթե կիսամերկ էգերի՞ց, Աստծուց տրված մաքուր մարմինը դաջվածքնեջով քարտեզի, գրատախտակի վերածած զեռունների՞ց:

Ես հետամնա՞ց եմ:

Տգետների, քաղքենիների, անառակների, լպիրշների, այլասերվածների, ազգություն չունեցող զեռունների համար միայն։

Այսպես և այսքա՛նը։

Կարինե ԱՎԱԳՅԱՆ

Դիտվել է՝ 7583

Մեկնաբանություններ