-Իսկ գուցե, այնուամենայնիվ, կիրառե՞նք պատժամիջոցները:
-Ի՞նչ կա որ, փորձիր: Մենք էլ 2024-ի Օլիմպիական խաղերն Ալյասկայում անցկացնելու հայտ կներկայացնենք:
Շանհայի համագործակցության կազմակերպության Աստանայի գագաթնաժողովը կարևոր էր նոր աշխարհակարգը պատկերացնելու իմաստով: Երկբևեռ աշխարհակարգի փլուզումից հետո էլ երեք տասնամյակ ձգվող միջազգային հարաբերությունների վերադասավորումները դեռ հնարավորություն չեն տալիս ակադեմիական քաղաքագիտական կենտրոններում վերջնական եզրահանգումներ անել...