Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կենտրոնական Ասիա իր առաջին այցի շրջանակում երկուշաբթի և երեքշաբթի կայցելի Ղազախստան և ՈՒզբեկստան: Բեռլինը, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, նոր շուկաներ և էներգիայի ու օգտակար հանածոների աղբյուրներ է փնտրում:               
 

ԱՍՈՒՄ ԵՆ...

ԱՍՈՒՄ ԵՆ...
02.04.2010 | 00:00

...թե խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը, ով երկու դարպասի վրա խաղալու անուրանալի տաղանդով է օժտված ու արդեն տևական ժամանակ գնդակը մե՛կ գործող նախագահ Սերժ Սարգսյանի դաշտում է խաղարկում, մե՛կ էքսնախագահ Ռոբերտ Քոչարյանի, իրականում անհատական խաղի մեծ սիրահար է։ Ասում են նաև, թե ներկա ու նախկին նախագահները հավասարապես դժգոհ են Հովհաննես Արգամիչի դաշտից դաշտ մանևրելու խորամանկ «տրյուկներից», ու երկուսն էլ հարցը «ռեբրոմ» են դրել` պահանջելով մեկ անգամ և ընդմիշտ հստակեցնել, թե ո՛ւմ թիմից է խաղում։ Ասում են` Աբրահամյանն այժմ լուրջ մտորումների մեջ է։

Դիտվել է՝ 1719

Մեկնաբանություններ