-
06.11.2020|
10:15
Այստեղ արժե մեջբերել մինչև հոկտեմբերի կեսերն ԱՄՆ-ից ստացված գնահատականները։ Լեռնային Ղարաբաղի պատճառով Ադրբեջանի և Հայաստանի զինված հակամարտության վերսկսումը ԱՄՆ-ը և Թուրքիան դնում է վեճի հակառակ կողմերում, բայց ոչ այնքան, որքան կարող է թվալ դիտորդների մեծամասնությանը, թուրքական տեղեկատվական-վերլուծական «Ահվալ» լրատվամիջոցում հոկտեմբերի 13-ին գրել էր ամերիկացի քաղաքական մեկնաբան Էդվարդ Սթաֆորդը։
-
06.11.2020|
10:09
Պատերազմի մեկնարկից հետո քողարկված կամ բացահայտ հնչող ամենաարդիական հարցերից մեկն այն է‚ թե իրականում ինչ սպասել Ռուսաստանի Դաշնությունից այս բարդագույն իրավիճակում։
-
06.11.2020|
09:59
Թուրքագետ ՏԻՐԱՆ ԼՈՔՄԱԳՈԶՅԱՆՆ այն տեսակետին է, որ Ադրբեջանի պաշտպանությունը վաղուց էր Թուրքիայի ձեռքն անցել, հիմա մեկ այլ գործընթաց է տեղի ունենում՝ թուրքական իշխանությունները «մաքրում» են Ադրբեջանի վերնախավի այն ներկայացուցիչներին, որոնք ռուսական «դպրոց» են անցել կամ ռուս բարեկամներ ունեն:
-
06.11.2020|
09:38
Բայց նախ այն մասին, որ Իսրայելը աղոթում է Ադրբեջանի համար:
Ո՛չ, ոչ թե, որ Ադրբեջանը այդքան թանկ անօդաչուներ է առել իրենից ու ռմբահարել հայոց հողն ու բանակը, խաղաղ բնակավայրերն ու քաղաքացիական բնակչությանը: Իսրայելն աղոթում է ադրբեջանցիների համար, որովհետեւ Ադրբեջանը «ագրեսիայի» է ենթարկվում Հայաստանի կողմից…
-
06.11.2020|
09:37
Երբ ասում ենք պոռնիկ Եվրոպա, նկատի չունենք Եվրոպայի յուրաքանչյուր քաղաքացու, քաղաքական գործչի, յուրաքանչյուր պետության: Նկատի ունենք Եվրոպան իր ամբողջության մեջ` որպես համաշխարհային քաղաքականության դերակատար, նկատի ունենք եվրոպական համապատասխան կառույցները, որոնք միջազգային ահաբեկիչների ընդգրկմամբ Արցախում Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմի, ինչպես նաև Հայաստանի նկատմամբ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի ագրեսիայի շարունակական դրսևորումների նկատմամբ վերաբերմունքով իրենց քաղաքական պոռնկությունն առավել ակներև դարձրին:
-
03.11.2020|
22:27
Սիրիացի զինյալների մոտ 230 հոգանոց նոր խումբ է ուղարկվել Ադրբեջան՝ մասնակցելու Լեռնային Ղարաբաղում հայերի դեմ շարունակվող պատերազմին` հաղորդում է Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական կենտրոնը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
-
03.11.2020|
22:24
Բարբարոսությունն ու ահաբեկչությունն ամբողջությամբ կլանել են մեր միջավայրը: Հիմա էլ Վիեննայում։ Խորապես ցնցված եմ այս սարսափելի հարձակումից:
-
03.11.2020|
22:23
ԱՄՆ-ը դիտարկում է ամբողջ եվրոպական մայրցամաքում իր ռոտացիոն կամ մշտական ռազմական ներկայությունն ապահովելու հնարավորությունները՝ ասել է ԱՄՆ Պետքարտուղարի ռազմաքաղաքական հարցերով օգնական Քլարք Կուպերը:
-
03.11.2020|
22:23
Ռուսաստանը կշարունակի փոխգործակցել Թուրքիայի հետ և օգտագործել տարածաշրջանում իր ողջ ազդեցությունը ԼՂ հակամարտության ռազմական լուծումը կանխելու համար՝ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Կոմերսանտին» հարցազրույցում:
-
03.11.2020|
22:22
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան PБK հեռուստաընկերությանը.