04.12.2020|
15:49
Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ՝ կապված Ֆրանսիայի ԱԺ-ում ԼՂ ճանաչման անհրաժեշտությունն ընդգծող բանաձևի ընդունման հետ։ Ֆրանսիայի Ազգային ժողովը 188 կողմ և 3 դեմ ձայնով ընդունել է բանաձև, որտեղ ընդգծվում է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտությունը։