Բելառուսի պաշտպանության նախարարությունը սկսել է տանկերի տեղափոխումը Ուկրաինայի հետ սահման. նշված տարածքներ են ուղարկվել հատուկ գործողությունների ստորաբաժանումներ, «Պոլոնեզ» հրթիռային համակարգեր և «Իսկանդեր» համալիրներ։ Նախօրեին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, թե ուկրաինական հարվածային անօդաչուները խախտել են Բելառուսի օդային տարածքը։ «Ոչ մի սադրանք անպատասխան չի մնա»,- սպառնացել է պետության ղեկավարը։               
 

Հեծանիվ քշողը

Հեծանիվ քշողը
03.06.2024 | 19:24

Երկրի հյուսիսը ջրածածկ է և, ըստ երևույթին, մի քանի բնակավայրեր կորսվել են։

Երկրի արևելքը համառորեն կտրատվում և հանձնվում է թշնամուն:

Երկրի հարավի վրա կախված է միջանցքատուր լինելու կամ էլ գրավվելու հստակ վտանգը:

Երկրին սահմանակից պետությունները տարածաշրջան արևմտյան ներթափանցման դեմ կտրուկ բացասական դիրքորոշում ունեն:

Երկիրն արտաքին աշխարհի հետ կապող երկաթուղին չի գործում:

Երկրի ներսում ընդդիմադիր սրբազան շարժումը օրեցոր ավելի է հզորանում և ՔՊ խունտայի որպես կողմնակիցներ մնացել են միայն ոստիկանական տարբեր գդակները:

Իսկ ինչո՞վ է զբաղված երկրի «լեգիտիմ» վարչապետ կոչեցյալը:

Նա հեծանիվ է քշում և կնոջ սիրառատ հայացքի ներքո սրճարանում վայելում է պետական օլիգարխի կյանքը:

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 2012

Մեկնաբանություններ