ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՈՒժայինները սպասում են մի հստակ կայծի, որ անցնեն հոգևորի կողմը

ՈՒժայինները սպասում են մի հստակ կայծի, որ անցնեն հոգևորի կողմը
24.05.2024 | 07:25

Հետաքրքիր իրողություն ունենք այսօր. պոպուլիզմի ազդեցության և ցածր գիտակցական մակարդակում գտնվող հանրույթին խաբելու հիմքով իշխանության եկածները ներկայումս վախենում են ձևավորված շարժումից, քանի որ այն հոգևոր (ոչ հոգևորական) բնույթի է, իսկ այդ իրողության հետ նրանք ոչինչ անել չեն կարող:

Եթե նախկինում ատելության, խառնակչության հիմքով կարողանում էին հասնել հաջողության, հիմա հասկանում են, որ դա չի ստացվում:

Դրսի մասով էլ խնդիրներ ունեն, և դա հստակ տեսանելի է:

Հույսները միայն բիրտ ուժն է: Ուժ, որի դեմ կարող է կանգնել ոչ պակաս կենսունակ ուժ, կազմակերպված, պրոֆեսիոնալ, մինչև վերջ գնացող, մի տարբերությամբ՝ առանց աշխատավարձից զրկվելու վախի, այլ բարոյական ու արժանապատվության հիմքով: Մայիսի 9-ի հանրահավաքը հենց այդ մասին էր:

Ի դեպ, սրանք էլ են տեսնում, որ ուժայինները սպասում են մի հստակ կայծի, որպեսզի անցնեն հոգևորի կողմը, քանի որ իրենք էլ են զզվել այս ամենից:

Մի՛ եղեք վախկոտ:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 1667

Մեկնաբանություններ