ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Բարի գործերով ապաշխարություն մաղթենք միմյանց

Բարի գործերով ապաշխարություն մաղթենք միմյանց
31.03.2024 | 09:02

Բարեկամնե’ր, Աստծո առջև թեպետ «արդար մեկը չկա», բայց Աստծո օրենքը պահողները համարվում են արդարներ` համեմատ մեղավորների, որ Օրենքը չեն պահում կամ ի զորու չեն պահելու:

Իսկ որ օրինապահ արդարներն էլ են Աստծո առջև մեղավորներ, հայտնի է այն բանից, որ նրանք էլ են մեռնում ադամածին, սկզբնական մեղքի պատճառով:

Սակայն Աստծո օրենքը պահողները (արդարները), բնականաբար, առավել Աստվածահաճո են ու հաջողությունների մեջ, քան մեղավորներս:

Եվ Քրիստոս եկավ, որ մեղավորներիս ևս բարձրացնի, հեռացնի մեր մեղքերից, Իր կատարելությամբ արդարացնի մեզ` բարձրյալ Իր շնորհները Սուրբ Հոգով տեղադրելով մեր մեջ:

- Ես չեկա արդարների համար, այլ որ մեղավորներին ապաշխարության կանչեմ:- Հայտարարեց Հիսուս Քրիստոսը` Աստծո Որդին:

Եվ մեր առջև բարձր, աստվածային չափանիշ դրեց, քան օրենքով ընթացողների (արդարների) առաջ:

Օրինակ, օրենքի հանդեպ շնություն գործողը դատապարտվում էր մահվան` քարկոծելով սպանում էին:

Իսկ Քրիստոս մեզ համար ասաց.

«Եթե սրտիդ մեջ կնոջ հետ շնացար, արդեն հանցավորվեցիր` արժանի ես դատապարտության»:

«Եթե աջ աչքդ քեզ գայթակղեցում է, ավելի լավ է հանես, քան երկու աչքով ընկնես գեհեն, ուր կրակը չի հանգչում»:

Արդարները հանցավորվելով, ամեն տարի, որպեսզի քավություն գտնեն, կենդանիների զոհեր էին անում` այդ զոհերի արյամբ արդարանալու:

Մեղավորներիս համար Քրիստոս զոհագործվեց, այլևս դադարեցնելով զոհերը մեզ համար, և մենք արդարանում ենք` Քրիստոսի մեզ համար թափած թանկ արյամբ:

Ամեն օր ու ժամ արժեքավորենք մեզ համար թափված այդ Արյունը և Քրիստոսի մեզ հասցեագրած Ավետարանը դարձնենք ամենօրյա սահմանադրություն, մտածողություն, ապրում` կատարյալ ապրելու համար:

Եվ Հոգու գիտակցությամբ անենք այդ, ըմբռնումներով, և ոչ թե չհասությամբ կամ տհասությամբ:

Չսվաղենք, գտնենք մեր մեղքերը, խոստովանե՛նք դրանք, որ ներում գտնենք ու ապաշխարության խոնարհություն, հոգու թեթևություն: Եվ Շնորհների սեր կտա Աստված, որ շնորհով բարի գործերով Ավետիս ունենանք ամեն օր, և տոգորվննք փրկության անդավաճան ուրախությամբ:

-Կատարյալ եղեք, ինչպես որ ձեր Երկնավոր Հայրն է Կատարյալ,- լսողներիս պատվիրեց Հիսուս:

-Խաչելությամբ փրկության կատարյալ խորհուրդը դարձնենք մեր սրտերին հենարան, ամենայնժամ:

Ամե՛ն:

Կյանքը դավանենք Քրիստոսի կերպարով, որպեսզի մեզ օրեօր սրբագոծելով ու մեր հանցանքներից բեռնաթափելով` նմանեցնի իրեն: Արդարացնի:

- Բարի գործերով ապաշխարություն մաղթենք միմյանց:

Տերը յուրաքանչյուրիս հետ: Բոլորս Նրան լսելու ականջ ունենանք; Ամե՛ն:

Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1214

Մեկնաբանություններ