Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Ամերիկաթուրքական նախաձեռնությունը հարցեր է առաջացնում

Ամերիկաթուրքական նախաձեռնությունը հարցեր է առաջացնում
10.03.2024 | 22:00

Թուրքիան և ԱՄՆ-ը պայմանավորվել են միասին աշխատել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վրա։

Դա ի՞նչ է նշանակում։

2015 թվականին, ռուսական զորքերի Սիրիա մտնելուց հետո, ձևավորվել է ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոն, ինչը նշանակում էր, որ Սիրիան դառնում է նրանց միասնական ազդեցության կենտրոն։

Պետք է ենթադրել, որ հենց այդ ժամանակ է առաջացել Կովկասում նմանատիպ մի կենտրոն ստեղծելու գափարարագիրը, և դա դարձավ Աղդամում միասնական մոնիթորինգային կենտրոնը։

Կարելի է ասել, որ հենց Սիրիայում վճռվեց Արցախի ճակատագիրը։

Այս կոնտեքստում ամերիկաթուրքական այս նախաձեռնությունը հարցեր է առաջացնում։ Արդյոք Կովկասում դասավորությու՞ն է փոխվում. այդ դեպքում ինչպես են իրենց դիրքավորելու Իրանն ու Ռուսաստանը, և 3+3 ֆորմատի ճակատագիրն ի՞նչ է լինելու։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 3788

Մեկնաբանություններ