«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ո՞վ գոյացրեց ձեզ

Ո՞վ գոյացրեց ձեզ
24.12.2023 | 19:50

Տարին ավարտվում է:
Ամեն տեսակի գերատեսչություններ, կազմակերպություններ, միություններ, գոյացություններ հանդես են գալիս ամփոփիչ հաշվետվություններով ու որպես կանոն շեշտում, որ տարին հագեցած էր ձեռքբերումներով, հաջողություններով, արդյունավետությամբ:
Թվեր ու փաստեր են բերում:
ՈՒ այդպես էլ դրանցից ոչ մեկը չի ասում, որ մեր մի քանի հազար տարվա պատմության մեջ 2023-ը առաջին տարին է, որն ամփոփվում է առանց Արցախի:
Այն, ինչ չի հաջողվել հազարամյակների խորշակներին, ձեզ հաջողվեց:
ՈՒ ի՞նչ ծագման կենդանի պիտի լինես, որ 2023-ի ավարտին խոսես ձեռքբերումներից ու հաջողություններից:
Ախր, ո՞վ գոյացրեց ձեզ...

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1825

Մեկնաբանություններ